HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարությունը հորդորում է խաղողագործներին շտապողականություն չցուցաբերել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել վերջին օրերին խաղողի բերքի մթերման կապակցությամբ ծագած խնդիրների առնչությամբ՝ գյուղացիներին հորդորելով ավելորդ լարվածություն եւ շտապողականություն չցուցաբերել:

«Տեղեկացնում ենք, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում արտադրվել է 245 հազար տոննա խաղող, որից վերամշակման է ենթարկվել 180 հազար տոննա, արտահանվել` 5700 տոննա: Օրական միջին հաշվով մթերվում է շուրջ 6-7 հազար տոննա խաղող: Վերջին օրերին կրկին մեծացել է լարվածությունն առանձին համայնքներում խաղողագործների կողմից ցուցաբերվող ավելորդ շտապողականության ու խուճապային տրամադրությունների պատճառով: Հաճախ միանգամից հավաքվում է մեծ քանակությամբ բերք, վերամշակող ձեռնարկությունների մոտ գոյանում են հերթեր, առաջանում անհարկի դժգոհություններ, ստեղծվում լրացուցիչ դժվարություններ ու խնդիրներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հանրապետության խաղողագործներին` բերքահավաքը կատարել վերամշակող ընկերությունների հետ համաձայնեցված ժամկետներում ու ծավալներով, համագործակցել տեղերում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների պատասխանատու ներկայացուցիչների և համայնքի ղեկավարների հետ: Ավելորդ շտապողականության կարիք չկա, քանի որ նախկինում խաղողի բերքահավաքը կատարվել է մինչև հոկտեմբերի 25-ը և առանց որևէ էական կորուստների:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու ամենօրյա հետևողական աշխատանքը խաղողի բերքի մթերումն ու վերամշակումն ամբողջությամբ ապահովելու համար»,- ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ tert.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter