HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումներին

Սերժ Սարգսյանն այսօր Էջմիածին քաղաքում մասնակցել է քաղաքի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Պաշտոնական կայքի փոխանցմամբ` Սարգսյանն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ.Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին:

Սարգսյանն այնուհետև այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, որից հետո ծանոթացել է մարզադպրոցի կառուցման և տարածքի բարեկարգման նախագծերին:

Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև քաղաքի նոր վերանորոգված Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց: Նա ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դրա արդյունքում ուսումնական հաստատությունում 300 աշակերտի համար ստեղծված պայմաններին: Սարգսյանն այնուհետև հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Սերժ Սարգսյանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի, Էջմիածնի պատվավոր քաղաքացիների հետ միասին մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter