HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարև Երևան». Երևանի վարչական շրջանների ղեկավարները համաձայնագրեր են կնքել մարզպետերի հետ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ այսօր Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդության հետ կապերի պատասխանատու Սամվել Մերթարջյանի հետ տեղի է ունեցել քննարկում «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» հասարակական կազմակերպության անդամների հետ, որի արդյունքում ձևավորվել է առաջարկություների փաթեթ:

«Մասնավորապես, Երևանի վարչական շրջանների ղեկավարները համագործակցության համաձայնագրեր են կնքել տարբեր մարզերի մարզպետերի հետ ու  առաջարկվեց, որ այդ համագործակցությունն իրականացվի «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» հասարակական կազմակերպության անդամների հետ և այլ նման առաջարկներ: Պարոն Մերթարջյանը խոստացավ այդ փաթեթը ներկայացնել քաղաքապետ  Տարոն Մարգարյանին:

Կարծում եմ, այս համագործակցության շնորհիվ մարզերի սահմանամերձ գյուղերին արվող օգնության  նկատմամբ վստահության աստիճանն ավելի կբարձրանա ու կապահովվի թափանցիկությունը»,- գրված է Ա.Բախշյանի հայտարարության մեջ:

լուսանկարը` change.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter