HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 10-ին և 11-ին կդադարեցվի Երևանի որոշ փողոցների երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.

Հոկտեմբերի 10-ին

Ժամը 8:00-24:00՝ Ազատամարտիկների-Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսու փողոց ընկած հատվածը
Ժամը 12:00-22:30՝ Այվազովսկու և Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակ ընկած հատվածը
Ժամը 22:00-ից՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ 
Ժամը 22:00-ից մինչև 11.10.2015թ. ժամը 24:00` Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոց խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից երթևեկելի հատվածը։

Հոկտեմբերի 11-ին

Ժամը 11:00-ից՝ Շահումյան հրապարակը՝ Խորենացի փողոցից Վ. Սարգսյան փողոց հատվածը
Ժամը 13:00-16:00՝ Գր.Լուսավորչ պողատան՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Զաքյան փողոցի խաչմերուկ
Ժամը 14:00-24.00` Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից Հանրապետության հրապարակ
Ժամը 12:00-16:00՝ Ռուսաստանի հրապարակը՝ Արգիշտի փողոց
Ժամը 17:30-24:00` Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter