HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական միջոցներով արտերկրում բուժվելու հնարավորություն՝ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ հիվանդություն ստացած զինծառայողներին

Կառավարության նիստում այսօր քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներին տրամադրել պետական միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը հոգալու իրավունք, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է: Կառավարության եզրակացության համաձայն՝ օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռնվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին: Հաշվի առնելով այն, որ օրենքում կատարված փոփոխությունը նոր է ուժի մեջ մտել և դեռևս գործողության մեջ հնարավոր չէ գնահատել դրա արդյունքները, ինչպես նաև պետական միջոցների հնարավորությունները, ուստի առաջարկվում է առայժմ այդ շրջանակը ընդարձակել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներով: Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter