HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն 880 հազար եվրո կտրամադրի Վերահսկիչ պալատին՝ Հայաստանի արտաքին վերահսկողության համակարգի հզորացման նպատակով

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում (ՀՖԿ) Հարավային Կովկասում ծրագիրը համաֆինանսավորման համաձայնագիր է ստորագրել Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ՝ Հայաստանի արտաքին վերահսկողության համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացման նպատակով: ԵՄաջակցությունը ծրագրին կազմում է 880 հազար եվրո, ինչը պայմանագրի կնքման օրվա դրությամբ համարժեք է 458.576.800 հայկական դրամի: ԳՄՀԸ-ի և Վերահսկիչ պալատի միջև` ԵՄ կողմից վճռորոշ աջակցությամբ համագործակցության ընդհանուր նպատակն է ուժեղացնելՀայաստանի արտաքին վերահսկողության համակարգի անկախությունը, արդյունավետությունը և թափանցիկությունը: Ընդհանուր նպատակն ուղղված է կոնկրետ նպատակի իրականացմանը, որն է՝ համապատասխանեցնելԿատարողական աուդիտի և Կառավարության կատարողականի տարեկան հաշվետվության աուդիտի գործընթացները, ինչպես նաև համապատասխան հաջորդող մեխանիզմները INTOSAI ստանդարտներին և եվրոպական լավագույն փորձին:

Վերահսկիչ պալատը, ԵՄ պատվիրակությունը և ԳՄՀԸ-ն համաձայնել են համագործակցության արդյունավետության բարձրացման համար համատեղ վերստուգման և մոնիտորինգի մի կառույց ստեղծել: Վերստուգիչ կառույցի համար հիմք կհանդիսանա Փոխըմբռնման հուշագիրը, որը կվկայի կողմերի սերտ փոխհարաբերությունների մասին` հետևյալ երեք հավաքական արդյունքներին հասնելու նպատակով.

1. ստանդարտացված գնահատում, որը երաշխիք կհանդիսանա, որ բարեփոխումների հետագա պլանավորումը լինի փաստերի վրա հիմնված և որպեսզի այդ պլանավորումն իրականացվի որպես ստանդարտ վերլուծության և արտաքին վերահսկողության միջավայրի (օրենսդրական դաշտ, ՀՖԿ հիմնական դերակատարներ, գործադիրի, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության միջև հաղորդակցություն) և հենց Վերահսկիչ պալատի (կարողություններ, ընթացակարգեր, կանոնակարգեր և այլն) գնահատման արդյունք,

2. զարգացած կարողություններ և մեթոդաբանություն, որպեսզի արտաքին աուդիտն իրականացվի INTOSAI ստանդարտներին համապատասխան,

3. նորմատիվ-իրավական դաշտ և արտաքին վերահսկողության համակարգի գործելաոճ, որը կհամապատասխանի INTOSAI ստանդարտներին և եվրոպական լավագույն փորձին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter