HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդի-Վանաձոր միջպետական ճանապարհի թունելն անհապաղ վերանորոգման կարիք ունի

Ալավերդի-Վանաձոր միջպետական ճանապարհի Շահալի երկաթուղային կայարանի  հարևանությամբ գտնվող թունելում այսօր ժամը 15-ից մինչև  ժամը 16:30-ը Թուրքիայից և Բաթումիից  Հայաստան ապրանքներ ներկրող հսկա VOLVO և DAF մակնիշի բեռնատարները անանցանելի վիճակ էին ստեղծել:

«Բարձրությունը տեղ չի տալիս, երկու բեռնատարները իրար հանդիպում են, ու թունելում ստեղծվում է այս վիճակը: Երթևեկությունը որ փակվում է երկու կողմից, մուտքերի մոտ բեռնատարների կուտակում է  ստեղծվում»,- բացատրեց ավտոմեքենաների երթևեկությունը  կանոնակարգող ճանապարհային ոստիկանության երկրորդ  գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգյանը: Թունելով կարողանում էին երթևեկել միայն փոքր մարդատար  ավտոմեքենաները:

Այս թունելի վտանգներին «Հետքը» նախկինում անդրադարձել է: Այն կառուցվել է 1962թ. և փլուզման շեմին է: Երբ նկարում էինք ճանապարհին ստեղծված անանցանելի վիճակը, վարորդներից մեկը իր ավտոմեքենայից գոռաց. «Անօգուտ աշխատանք եք անում, ոչինչ չի փոխվելու այս թունելում»: Հիրավի, թունելի քանդվելու և վթարների վտանգները մեծ են, սակայն միջոցներ այդպես էլ չեն ձեռնարկվում: Տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը 2014թ. դեկտեմբերին հայտնել էր, որ նշված թունելի կապիտալ վերանորոգման նախագծերն արդեն ավարտված են: Թունելի կապիտալ վերանորոգումը ներառված է «Վանաձոր-Բագրատաշեն» միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներում, 2015թ. աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության մրցույթ է հայտարարվելու: «Մեկ-երկու տարվա մեջ թունելը և ճանապարհը կարգավորված կլինեն»,- հուսադրել էր Աշոտ Արշակյանը: Սակայն Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի թունելի խոստացած կապիտալ վերանորոգման աշխատանքների սկիզբը չի երևում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter