HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը շնորհվել է Լարա Ահարոնյանին

Հոկտեմբերի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը:

2014 թ. մրցանակը շնորհվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանին` Հայաստանում հանուն գենդերային հավասարության հետևողական պայքար ծավալելու համար:

ԹԻՀԿ-ն հայտնում է, որ Լարա Ահարոնյանին ներկայացրել է կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, իսկ մրցանակը հանձնել է 2013 թ. մրցանակակիր, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը: Իր շնորհակալական խոսքում Լարա Ահարոնյանը նշել է, որ մրցանակը պատկանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր այն կանանց, ովքեր պայքարում են գենդերային հավասարության համար` ընդդեմ խտրականության տարատեսակ դրսևորումների:

Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը սահմանվել է 2011 թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստան) համատեղ նախաձեռնությամբ : Մրցանակը տրվում է սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի:

Ամալյա Կոստանյանը եղել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի հիմնադիրը 2000 թ.: Նա կազմակերպության նախագահն էր մեկ տասնամյակ` մինչև 2010 թ. իր հանկարծահաս մահը:

լուսանկարը` ԹԻՀԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter