HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկարայի կենտրոնում երկու պայթյուն է հնչել. կան զոհեր

Անկարայի կենտրոնական ճանապարհային հանգույցներից մեկում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 20 մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հաղորդում է ԱլՋազիրան` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Պայթյունները հնչել են մի քանի րոպեների տարբերությամբ: Առաջինը, ըստ Dogan գործակալության, հնչել է ժամը 10:00-ի սահմաններում` տեղական ժամանակով (Երևանի ժամանակով` 11:00):

Թվիթեր սոցիալական  ցանցում հայտնված տեսանյութը ցույց է տալիս պայթյունին նախորդող վայրկյանները, երբ մի խումբ երիտասարդներ պարում են, շատերն էլ երևում են պաստառներ պարզած:

Պայթյունը գրանցվել է գնացքի կայարաններից մեկի մոտ, որտեղ մարդիկ հավաքվում էին` երկրի հարավում թուրքական պետության և քուրդ զինյալների հակամարտության դեմ խաղաղ երթ անցկացնելու համար: Երթը, որ ծրագրված է եղել սկսել կեսօրին, չեղարկվել է:

Թուրքական կառավարության ներկայացուցիչները պայթյուններն անվանել են «ահաբեկչական գործողություններ» և հայտարարել, որ քննում են այն փաստարկը, թե դրանց համար պատասխանատու է ինչ-որ մահապարտ: Ահմետ Դավութօղլուի գրասենյակը հայտնել է, որ վարչապետը հանդիպում է ծրագրել պաշտոնյաների ու անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետ:

լրացում: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է նվազագույնը 30 սպանված և 120-ից ավելի վիրավորվածների մասին:

լուսանկարը` dokuz8haber-ի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter