HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանը ցավակցել է Էրդողանին` Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ այսօր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը` Սարգսյանը խստորեն դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

«Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ցավակցական հեռագրում:

լուսանկարը` standard.co.uk-ից

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Շատ ճիշդ քայլ առած է նախագահը: Վերջին հաշուով՝ մենք բաւական բան կը պարտինք Էրտողանին:
Xunsap'ha
Հայեր ընդհանրապէս միամիտ են: Քաղաքականութիւնը հայուն ուժեղ կետերէն մին չէ: Թուրքիոյ մէջ հայոց ցեղասպանութիւնը հերքող նոր գիրք մը տպագրուեցաւ: www.ragmamoul.net/news-in-english/turks-release-another-book-denying-the-armenian-genocide/ Սարգսյանին ցաւակցականը չես գիտեր ի՞նչ կոչես; միամտութի՞ւն կոչես թէ ձևակերպութի՞ւն; կամ թէ ապուշութիւն: Թերևս թուրքին հանդէպ շան նման քծնիլ է նպատակը. ո՞վ գիտէ: Մէկ բան վստահ գիտենք, որ թուրքը հայուն պէս միամիտ չէ: Հայուն դէմքին մէկ ժպտա՛ քեզի բարեկամ կը կարծէ: Ինծի եթէ հարցնես, այդ ցաւակցականը ոչ միայն ապուշաբանութիւն է, այլ Սարգսյանին տկարութիւնը ցոյց տուող փաստաթուղթ մըն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter