HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանգստյան օրերին հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (36) և 82 մմ-ոց ականանետերից (30 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Ինչպես հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է նաևTR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (17 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում ենօպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների»,- գրված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter