HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի կրթության նախարարությունը և երկրի հայկական դպրոցները

Մայրենի լեզվով կրթություն ստանալու խնդիրը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին անհանգստացնող ամենասուր խնդիրներից մեկն է: Մայրենի լեզվի և Գրականության դասագրքերի բացակայությունը, մայրենի լեզվով այլ առարկաների դասագրքերի խնդիրը, հայալեզու դպրոցների համար ուսուցիչների վերապատրաստման հարցը, պետական լեզվի ուսուցումը, լեզվաբանական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը… այս ամենն ընդամենը գոյություն ունեցող խնդիրների մի մասն է, որոնք, ինչքան էլ տարօրինակ է, դեռևս լուծված չեն ահա արդեն 25 տարիների ընթացքում` Վրաստանի անկախության ձեռքբերումից ի վեր: 

«Միության» հարցազրույցը Վրաստանի կրթության փոխնախարար Լիա Գիգաուրիի հետ: 

Հայտնի է, որ երկար տարիների ընթացքում Հայաստանի և Վրաստանի Կրթության նախարարություններն աշխատում են Վրաստանի հայալեզու դպրոցներին դասագրքեր տրամադրելու ուղղությամբ: Չնայած երկարատև բանակցություններին` հարցը մինչ օրս լուծված չէ: Ինչպես անցյալ, այնպես էլ այս ուսումնական տարում Վրաստանի հայալեզու դպրոցներն այդպես էլ չստացան Մայրենի լեզվի և Գրականության դասագրքեր: Ո՞րն է տվյալ հարցի լուծման խոչընդոտը: 

- Դուք գիտե՞ք, որ վրացական օրենսդրության համաձայն` երկրի բոլոր հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը պետք է տարվի ըստ հաստատված Ազգային ծրագրի: Երկրի դպրոցներում ուսուցումը տարվում է ըստ հաստատված դսագրքերի: Հենց դա պետք է դառնա մեր երկրի բոլոր դպրոցականների միջև հավասարության երաշխիքը: 

Ոչ վրացալեզու դպրոցները մեր կրթական համակարգի անբաժանելի մասն են կազմում: Համապատասխանաբար, պետությունն իր վրա է վերցրել ինչպես Ազգային ուսումնական ծրագրի, այնպես էլ նրա վրա հիմնված ձեռնարկների` անհրաժեշտ լեզուներով թարգմանության պատասխանատվությունը: Դրանով իսկ մենք ապահովում ենք ոչ վրացալեզու դպրոցականների հավասարությունը: 

Նախկինում Ազգային ուսումնական ծրագրում գոյություն չուներ Հայոց լեզվի և Գրականության հաստատված ծրագիր և չափանիշ: Հենց դա էր հիմնական խնդիրը: Վրաստանը չուներ հնարավորություն մշակել և տպագրել Հայոց լեզվի և Գրականության դասագրքեր, որոնք կհամապատասխանեին պետական ծրագրին: Խնդիրը մենք լուծեցինք նրանով, որ թույլ տվեցինք բերել տվյալ դասագրքերը Հայաստանից: 

Այսօրվա դրությամբ մենք արդեն մշակել ենք Չափանիշ ազգային փոքրամասնությունների համար: Մոտ ապագայում ծրագրվում է ադրբեջանական լեզվի և գրականության ծրագիր մշակել: Այդ ծրագրերը թույլ կտան աջակցել ազգային փոքրամասնությունների լեզուներին վրացական կրթական միջավայրում ներգրավմանը: 

Այն բանից հետո, երբ մենք ունեցանք Հայոց լեզվի և Գրականության մշակված չափանիշ, հայ մասնագետների համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել Հայոց լեզվի և Գրականության անհրաժեշտ դասագրքեր: Բացի այդ, տարված աշխատանքի շնորհիվ, այսօր իսկ կարելի է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի վրացական համալսարաններում ֆակուլտետ բացվի Հայոց լեզվի և Գրականության ուսուցիչների համար: Այդ ֆակուլտետը պետք է ապահովի երկրի հայալեզու դպրոցների համար անհրաժեշտ մասնագետներ: Ինչպես նաև մենք արդեն ունեցած ուսուցիչների վերապատրաստում անցկացնելու հնարավորություն ենք ստացել: 

Նման մոտեցումը պետք է նպաստի երկրի հայալեզու դպրոցների կրթության մակարդակի բարձրացմանը, ինչն իր հերթին աջակցում է ամբողջ Վրաստանի կրթության մակարդակին: Լեզուն ամենագլխավոր գործիքն է, որի շնորհիվ հնարավոր է ձեռք բերել գիտելիք նաև այլ առարկաներից: Մայրենի լեզվի դասավանդման որակի բարձրացումը պետք է նպաստի այլ առարկաների ուսուցման մակարդակի բարելավմանը: 

Վրացական կողմն ուրախ կլիներ, եթե հայ մասնագետները համագործակցեին մեզ հետ դասագրքերի և մասնագետների վերապատրաստման հարցերի շուրջ: 

Վրաստանի Կրթության նախարարությունն ի՞նչ ծրագրեր ունի հայալեզու ուսուցիչների վերապատրաստման հարցի կապակցությամբ:               

- «Վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայալեզու դպրոցներ են ուղարկվել 35 ուսուցիչ-խորհրդատու: Եվս 31 ուսուցիչ-խորհրդատու է ուղարկվել երկրի ռուսալեզու և ադրբեջանալեզու դպրոցներ: Ընդհանուր առմամբ նախարարությունը ծրագրում է ապահովել ոչ վրացալեզու դպրոցներին 200 ուսուցիչ-խորհրդատուներով: Այդ մասնագետների առաջադրանքն է տեղի ուսուցիչների հետ խորհրդատվություն անցկացնելը և ուսումնական գործընթացն անցկացնելու հարցում օգնություն տրամադրելը: 

Ինչպես նաև ծրագրվում է երկրի ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների համար վրաց լեզվի դասընթացներ անցկացնել: 

 «Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների ուսուցիչների զարգացում» ծրագրի շրջանակներում պատրաստված է թրեյնինգ-դասընթաց աշխարհագրության, երաժշտության, քաղաքացիական կրթության, սպորտի, մաթեմատիկայի, պատմության, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, բնապահպանության և անգլերեն լեզվի ուսուցիչների համար: 

Մինչ 2016թ. հունվարի վերջը այդ թրեյնինգ-դասընթացը կանցկացվի հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով: 2016թ. գարնանը ծրագրվում է նաև թրեյնինգ-դասընթաց անցկացնել վրաց լեզվի և մասնագիտական հմտությունների ուսուցիչների համար:

2016թ. առաջին անգամ երկրի ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների համար առարկայական քննությունները կանցկացվեն իրենց մայրենի լեզվով: Ծրագրված թրեյնինգների նպատակն է օգնել ուսուցիչներին նախապատրաստվել իրենց կողմից դասավանդվող առարկաների քննությանը: 

Մենք նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով ենք թարգմանել «Ուսուցիչների կարիերայի աճը և մասնագիտական զարգացման մասին» փաստաթուղթը: Դա թույլ կտա ազգային փոքրամանությունների դպրոցների ավելի քան 7000 ուսուցիչների ծանոթանալ այդ կարևորագույն փաստաթղթին և, համապատասխանաբար, վարել իրենց գործունեությունը: 

«Հազարամյակի մարտահրավերը» ֆոնդի նախագծի շրջանակներում մենք ծրագրում ենք նաև ուսումնական դասընթացներ անցկացնել Վրաստանի հայալեզու դպրոցների տնօրենների համար: Բոլոր ուսումնական նյութերն արդեն թարգմանված են հայերենով: 

 «Դպրոցական ցանց» ծրագրի շրջանակներում Ախալքալաք քաղաքի № 1 դպրոցն արդեն սկսել է համագործակցությունը տվյալ նախագծին մասնակցող այլ դպրոցների հետ: 

Արդեն մի քանի տարի է, ինչ երկրի ոչ վրացալեզու դպրոցներում գործում է կրթության` այսպես կոչված երկլեզու համակարգը: Ինչպե՞ս է Կրթության նախարարությունը գնահատում տվյալ ծրագրի գործունեությունը, և Ձեզ համար ո՞րն է երկլեզու կրթության հաջողության/անհաջողության ցուցանիշը: 

- Պետական լեզվի իմացությունը պարտադիր պայման է երկրի քաղաքացիական կյանքում լիարժեք մասնակցություն ունենալու համար: Հենց այդ պատճառով միջազգային կոնվենցիաները, այդ թվում նաև «Փոքրամասնությունների լեզուների և Տարածաշրջանային լեզուների մասին» եվրոպական Խարտիան հատուկ ուշադրություն են դարձնում ազգային փոքրամասնությունների` պետական լեզվի ուսուցմանը: 

Լեզվաբանական փոքրամասնությունների այդ հիմնարար իրավունքի պաշտպանության նպատակով էլ մենք ծրագրում ենք մեր երկրի հանրակրթական համակարգում ներմուծել ուսուցման երկլեզու մեթոդը: 

Տվյալ պահին մենք մոնիտորինգ ենք անցկացնում այն դպրոցներում, որտեղ արդեն ներմուծված է ուսուցման երկլեզու մեթոդը: Ուզում եմ նշել, որ տվյալ փուլում մենք արդեն տեսնում ենք, որ երկլեզու ուսուցման մոդելը, որն ընդունված է մեր դպրոցներում, ներմուծված է լուրջ թերություններով: Նույն բանն են հաստատում մեր այլ կառույցների կողմից անցկացված հետազոտությունները: 

Տվյալ պահին մեր մասնագետներն արդեն իսկ աշխատում են ոչ վրացալեզու դպրոցների համար երկլեզու կրթության նոր մոդելի և նոր կոնցեպցիայի ստեղծման շուրջ: Հենց այդ աշխատանքն ավարտվի, մենք կսկենք հարցի քննարկումը բոլոր շահագրգռված կողմերի հետ:

Մեկնաբանություններ (1)

Arno Raudsepp
Честно говоря, не ожидал от грузинов ТАКОГО!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter