HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փորձ Տավուշի մարզում. կասկացծյալին ձերբակալել են

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  Հաղարծին գյուղում  Տ.Թամրազյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ և շարժառիթը։ Մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին:  Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում,  Հաղարծին գյուղի կենտրոնում Տ.Թամրազյանի ուղղությամբ կրակել է նույն գյուղի բնակիչ Գ.Պետրոսյանը՝  ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով սպանության սպառնալիքներ տալով։  Կրակոցի հետեւանքով Տ.Թամրազյանը մարմնական վնասվածք է ստացել  ձախ ուսի շրջանում։ Քննությամբ պարզվել է, որ միջադեպը շարունակություն չի ունեցել  մեկ այլ քաղաքացու միջամտության արդյունքում։

2015 թվականի հոկտեմբերի 9-ին Գ.Պետրոսյանը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հանդիսացող  «ՏՕԶ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանն առգրավվել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 12.10.2015թ. Գ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter