HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հետքի» հրապարակումից հետո քաղաքաշինության վարչության պետը ազատվել է աշխատանքից

Կոտայքի մարզպետի հոկտեմբերի 8-ի կարգադրությամբ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր անձնական դիմումի համաձայն:

«Հետքը» հոդված էր հրապարակել այն մասին, որ Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց ընկերությունները մարզում հաղթում են պետգնումների մրցույթները:  Այդ ընկերությունների թվում էին Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին պատկանող «Աննար» և մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Կոմիտաս Հունանյանի կնոջ՝ Լիանա Հունանյանի «Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ները:

Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ քաղաքաշինության վարչության պետը ազատման դիմում գրել է ոչ ինքնակամ: «Հետքի» հրապարակումից հետո, խորհրդակցություն է եղել և որոշվել է, որ վարչության պետը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Հետքի» հրապարակումը եղել է տիպիկ շահերի բախման օրինակ: Նա կարևորում է գնումների ոլորտում վերահսկող օղակի ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի շահերի բախման դեպքում պաշտոնյաները հայտարարագրեն այն, իսկ վերահսկող մարմինը պարզի, ուսումնասիրի՝ արդյոք պաշտոնյաները որևէ բան չեն թաքցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter