HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան կժամանի Իրանի նախագահի առաջին տեղակալը

Հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: 

Հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ: Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով: 

Նախատեսված է նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան և Անդրե Սևրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաև Երևանի «Կապույտ» մզկիթ, կմասնակցի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter