HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագնի բնակելի թաղամասում տեղադրվել է Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար

Հոկտեմբերի 11-ին Վահագնի բնակելի թաղամասի մուտքի հարակից տարածքում տեղադրվեց հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար: 1.75 մբարձրությամբ և 54 սմ լայնությամբ գեղակերտ հուշարձանըվարպետ ՎարազդատՀամբարձումյանի ստեղծագործությունն է: Հուշարձանի բացմանը հաջորդեցպարոն Հովնանյանի քառասունքի հոգեհանգստի եկեղեցական արարողությունը: 

Մեծ բարերարը կյանքից հեռացավ ս.թ. օգոստոսի 31-ին 83 տարեկան հասակում:  Սեպտեմբերի 3-ին և 4-ին տեղի ունեցավհոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ հայ ժողովուրդն իր վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին և իր զորակցությունը հայտնեց նրա մտերիմներին:

Իր ողջ գործունեության ընթացքում Վահագն Հովնանյանը հավատարիմ է մնացել իր որդեգրած արժեքներին և իր պարտքն է համարել նպաստել ավելի հզոր և բարեկեցիկ անկախ Հայաստանի կառուցմանը: Զգալի է նրա ներդրումը Հայաստանի մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության ոլորտների և, առհասարակ, ապագայի կերտման գործում: Պրն. Հովնանյանի կողմից իրականացված բարեգործական ծրագրերը հայրենիքի հանդեպ ունեցած նրա անսահման սիրո և նվիրումի խոսուն քայլերն են:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter