HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ  պարզվել է, որ 26-ամյա պարուհին աշխատել է Երևանի պանդոկներից մեկում և աշխատանքն ուշ ավարտելու պատճառով  տուն վերադառնալու համար առհասարակ օգտվել է տաքսի ծառայությունից:

2015թ. ապրիլին պարուհին պայմանավորվածություն է ձեռք բերել  տաքսի ծառայություններից մեկի վարորդի հետ, որ վերջինս իր տաքսի ավտոմեքենայով աշխատանքից  տուն տանի: Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հերթական անգամ աղջիկը տուն գնալու նպատակով նստել է տվյալ տաքսի ավտոմեքենան: Վարորդն առաջարկել է «հաց ուտել» և ավտոմեքենան վարել Երևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ, որտեղ աղջկա  նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Շատոյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter