HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտը շահագործման է հանձնվել Նուբարաշենում

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտը շահագործման է հանձնվել Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի համար 14 շենքի բակում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: 

Սա մայրաքաղաքում 2015 թվականին շահագործման հանձնված 10-րդ խաղադաշտն էր: Թվով 11-րդ և այս տարվա վերջին խաղադաշտը շահագործման կհանձնվի մոտ օրերս` Ավան վարչական շրջանում: Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նպատակահարմարությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter