HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել է Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ պետը

Այսօր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Անձնագրային և վիզաների վարչությունում, որի ընթացքում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Միշա Սարդարյանին՝ կատարված աշխատանքի համար, Անուբաղ Համբարյանը համոզմունք հայտնեց, որ վարչության աշխատակիցները կշարունակեն բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կապահովեն բարեփոխումների արդյունավետ ընթացք:

Մնացական Բիչախչյանը հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ վստահությունն արդարացնելու և առաջադրված բոլոր խնդիրները կատարելու համար:

Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների հետ քննարկվեց նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցը:

Անուբաղ Համբարյանը Անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց ի կատարումն ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումի՝ ակտիվացնել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները և պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:

 Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter