HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողոմոն Քոչարյանը կոչ է անում պայքարել արդարության համար

Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը և Դատապարտյալների հիվանդանոցի ներկայացուցիչը ժամեր առաջ այցելել են հիվանդանոցում գտնվող Սողոմոն Քոչարյանին, հանձնել նրան դատարանի որոշումը, ազատականը և անձնագիրը:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ովքեր երկու ամիս շարունակ Սողոմոնի անվտանգությունն էին հսկում, առողջություն մաղթելով նրան` հեռացան հիվանդանոցից: Նախկին ցմահ դատապարտյալին այնուհետև այցելեցին հարազատները և լրագրողները:

Սողոմոն Քոչարյանը, ով հուզված էր և հազիվ էր խոսում, լրագրողներին կոչ արեց պայքարել արդարության համար:

Հիշեցնենք, որ իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 1995թ-ին մահապատժի, այնուհետև` ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը այսօր ազատվել է պատժի հետագա կրումից` պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների հիքմով:

Մեկնաբանություններ (3)

Սաթիկ
Շնորհավորում եմ ձեզ, առողջություն եմ մաղթում Սողոմոնին
Կարեն Մարգարյան
Գրում եմ ձեզ մորաքորջս անունից, որ առաջ շատ ակտիվ հետևում էր Սողոմոնի և մյուս անմեղ տեղը բանտարկված մեր տղաների գործերին։ Նա այլևս չի կարող նստել կոմպյուտերի առաջ, բայց միշտ հետաքրքրվում է և Սողոմոնի ազատվելու լուրն առնելով շատ լաց եղավ ու շատ աղոթում է նրա առողջության համար։ Ու խնդրեց ինձ գրել, որ իմանաք, որ մի հայ կին մի քանի տարի է միշտ Աստված է կանչել քեզ ու քեզ նմանների ազատության համար ու քանի դեռ ողջ է պիտի աղոթի որ դուրս գաք։ Առողջություն ձեզ, հարգելի Սողոմոն Քոչարյան։
ominac
Այս մարդը ոճրագործ է, զէնքը առաւ մարդ սպանեց, վստահ եմ բեռնատարի համարէն գիտեր որ Իրանէն եկող մեքենայ էր, վարորդը սպանեց, որ դրամը առնէ։ Դուրս ելաւ որ մեռնողը էթնիկ պատկանելիութեամբ Ազրպէյճանցի է։ Իսկ Հետքի լրագրողները ալ առանց կենալու քանի տարի է կը յիշեն որ ազրպէյճանցի ըլլալը եւ որ իրանի կառավարութիւնը ճնշած հայաստանի պետութեան վրայ որ այս մարդը բանտէն չելլայ։ Պարզապէս ժողովուրդին զգացումներուն հետ խաղալ կը փորձէք ձեր ուզածին հասնելու համար։ Որ խելքը գլուխը մարդը կուզէ որ այս անձը իր դրացին ըլլայ։ Պատահական մարդ սպաներ է, եւ աչքերնիս լոյս ազրպէյճանցի է եղեր։ Այս է ձեր տրամաբանութիւնը։ Հայաստանի փտած պետութիւնը քննադատողը պէտք է աւելի լաւ արժէքներ ունենայ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter