HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու քարաթափում` միջպետական ավտոճանապարհի նույն հատվածում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ-ում հոկտեմբերի 27-ին` ժամը 20:20-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հողային պաստառի վերին շեպից տեղի է ունեցել քարաթափում` 40 խմ ծավալով: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Թումանյանի  ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Մաքրման աշխատանքների ավարտից հետո նույն վայրում` ժամը 22:30-ի սահմաններում,  կրկին տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 50 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:

Ճանապարհաշինարարները կատարել են մաքրման աշխատանքներ, և գիշերը` ժամը 02:00-ի դրությամբ, երթևեկությունը տվյալ հատվածում դարձել է երկկողմանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter