HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանադրական փոփոխությունների թեմայով հանրային քննարկում Վանաձորում

Հոկտեմբերի 28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամների համատեղ Վանաձորում կազմակերպել էր  սահմանադրական փոփոխությունների թեմայով հանրային քննարկում: Լոռեցիներին, սակայն, ըստ ամենայնի սահմանադրական փոփոխություններն այդքան չեն հետաքրքրում: Հանրային քննրակմանը ներկա լոռեցիերի թիվը չէր անցնում երկու տասնյակից: Այդուհանդերձ, բաախոսները ներկայացրեցին իրենց տեսակետները՝ կապված սահմանադրական փոփոխությունների ու առաջիկա հանրաքվեի հետ:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանին սահմանադրության փոփոխություններից առավել հետաքրքրում էր Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրություներ անցկացնելու հնարավորությունը:

«Արդյո՞ք Հայաստանում կա հնարավորթյուն արդար ընտրություններ, հանրաքվեն էլ է ընտրություն, և եթե մենք քննարկում ենք սահմանադրության հարցը և կողնորոշում այո կամ ոչ ասել, արդյո՞ք մեր այո կամ ոչ ասելը էական է և ազդելու է  հանրաքվեի արդյունքների վրա,- հռետորական հարց է  ուղղում նա ու եզրահանգում,- իմ կարծիքով քանի դեռ այս խնդիրը չի լուծվել, հանրաքվեին մասնակցությունը դառնու է անիմաստ, որովհետև մենք գիտենք, թե դա ինչպես է կատարվում,  մենք գիտենք, որ այդ ձայները հաշվելու մեխանիզմ գոյություն չունի… »:

Վերջինիս կարծիքով նախ և առաջ պետք է համապատասխան փոփոխություններ արվեին հանրաքվեի, ընտրությունների մասին օրենում, այն է՝ պետք է նախապես տպագրվեին ընտրողների ցուցակները: Ս. Դանիելյանն ասում է, որ այս առաջակն ընդդիմադիր ուժերին արել է դեռ մի քանի ամիս առաջ: Այն, սակայն, չի ընդունվել:

«Այն մարդիկ, ովքեր «Ոչի» դաշինք են ստեղծել, դա չընդունեցին, -ասում է քաղաքագետն ու շարունակում,-իմ կարծիքով Հայաստանում ընդդիմության պարտության պատճառը մշտապես եղել է ինտելուկտուալ թուլությունը, այսինքն՝ ընդդիմություն կոչվածը իշխանությանը միշտ պարտվել է իր ինտելեկտով, որովհետև իշխանությունը միշտ իմացել է,  թե ինչ է ուզում և դա ինչպես է անելու, իսկ ընդդիմությունը երբեք չի իմացել ինչ է ուզում և չգիտեր, թե դա ինչպես է անելու»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ «առաջարկվող սահմանդրությամբ կուսակցապետություն է ձևավորվելու, որը հիշեցնում է Սովետական Միությունը»:

 «Իշխանության բոլոր ճյուղերն ըստ էության կենտրոնացում են կուսակցապետի ձեռքին և բոլորս գիտենք, թե այսօր ինչպես է կոչվում այդ կուսակցությունը»,- նկատում է նա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով էլ իշխանության ներքին կարգավորումը հանուն իշխանության է, ոչ թե հանուն ժողովրդի:

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ «սահմանդրական փոփոխությունների նպատակը բոլորովին էլ այն հռչակված նպատակները չեն, որոնց մասին խոսում են, այլ ուղղակի իշխանության այնպիսի կառավարման համակարգի անցնելը, որի արդյունքում դե ֆակտո գոյություն ունեցող այս իշխանության մեջ գտնվող մարդիկ կշարունակեն այդ լծակները պահել իրենց ձեռքում, ինչն  անելու ամենահարմար ձևը պառլամենտական կառավարման անցնելն է»:

Ա. Սաքունցը վստահ է.  հասարակությունն առկա սահմանադրական փոփոխույունների նկատմամբ խիստ անտարբեր է: Նման անտարբերության պայմաններում վերջինս դեկտեմբերից 6-ից հետո հանգուցալուծման երկու տարբերակ է տեսնում.

 «Անտարբերության պայմաններում մարդիկ կամ հերթական անգամ թողնելու են, հեռանան երկրից, որովհետև տեսնում են, որ Հայաստանում ապրելու, ստեղծագործելու նպատակներն իրացնելու համար հնարավորությունների դաշտը փակ է, կամ ընդվզեն, ինչի արդյունքում անընդհատ հեղափոխական իրավիճակներ են լինելու: Հարմարվելու տարբերակն անհնար է: «Սահմանադրական փոփոխություններ» օպերացիայով,  այս թատրոնով ժողովրդին չեն կարողանա խաբել»:

 Վանաձորյան հանդիպումը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ու Բաց հասարակության հիմնադրամների համատեղ իրականացվող մարզային հանրային քննարկումների առաջին կանգառն էր: Դրանք հանրապետության տարբեր քաղաքներում շարունակվելու են մինչև դեկտեմբեր:

Գայանե Սարգսյան

 

Մեկնաբանություններ (1)

ընդիմադիր-դավադիր
Մի լավ ելք կա, եթե լսող լինի: Բոլորս հանրապետական ենք դառնում ու ապուշի նման ծափահարում, ինչ որ կասվի կամ կարվի հեգեմոնի կողմից: Բոլոր այլ կուսակցություններն ու ընդիմությունները քարկոծվում ու բոլորովին վերացվում են ասպարեզից, ֆորմալ առումով եւ ուղղակի: Հետո հանգիստ սպասում ենք թե ինչ կստացվի ... խելոքները գլխի կընկնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter