HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2014-ին Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի գերշահագործում է արձանագրվել

2014 թ.-ին Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի գերշահագործումն իր գագաթնակետին է հասել: Այդ տարի ընդհանուր ջրառը հորատանցքերով կազմել է 75,2 մ3/վրկ, որից ձկնաբուծական նպատակներով՝ 60,7 մ3/վրկ: Այսինքն՝ ամբողջ օգտագործած ջրաքանակի շուրջ 80 %-ն օգտագործել են ձկնաբուծական նպատակներով:

Արարատյան ջրավազանային կառավարման պլանի նախագիծը գրեթե պատրաստ է: Այն այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվեց ոլորտի մասնագետների շրջանում: Նախագծի մշակումն իրականացրել է «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն: Քննարկումը գլխավորում էր նախարար Արամայիս Գրիգորյանը:

Կառավարման պլանի գլխավոր զեկուցող Ժորա Աչոյանը նշեց, որ Արարատյան ավազանի հավասարակշռությունը խախտվել է 2007թ.-ին, իսկ ավելի ցայտուն դրսևորվել է 2008թ., երբ ձկնաբուծությունն ընդգրկվել է առաջնահերթ զարգացման պետական ծրագրերի շարքում:

Արդեն 2013թ. Արարատյան դաշտից հորատանցքերով ջրառը կազվել է 55,5 մ3/վրկ, որը 1,6 անգամ գերակշռում է թույլատրելի ջրառի քանակը: Ընդ որում, 55,5 մ3/վրկ -ից միայն 35,5-ն օգտագործվել է ձկնարդյունաբերության նպատակով:

2014թ.-ի գերշահագործման հետևանքով ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 3-15 և ավելի մետր: Իջել է գրունտային ջրերի մակարդակը և գրանցվել են այլ բացասական երևույթներ:

Իրավիճակը կարգավորելու նպատակով իրականացված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, 311 ինքնաշատրվանող հորերի լուծարելու, կոնսերվացնելու և փականային ռեժիմի բերելուց հետո տնտեսվել է խնայվել է 42,4 մ3/վրկ կամ տարեկան 1337.3 մլն.մ3 ջրաքանակ: Ընդհանուր ջրառը կազմել է 36,6 մ3/վրկ, որը թույլատրելի ծավալներին է հասել:  

Նվազեցվել է նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրօգտագործման թույլտվություններով հատկացված ջրի ծավալները 10.6 մ3/վրկ –ով:

Արմավիրի և Արարատի մարզերում, լուծարված, կոնսերվացված և փականային ռեժիմի բերված ինքնաշատրվանող հորատանցքերը և խնայված ջրաքանակը ըստ ոլորտների

Ինքնաշատր

վանող

հորատանց

քեր

Ձկնաբուծական

Ոռոգում

Խմելու-կենցաղային

Ընդամենը

Հորատանց

քերի

քանակը

Խնայված

 ջրաքա

նակը,

 լ/վրկ

Հորատանց

քերի

քանակը

Խնայված ջրաքա

նակը,

լ/վրկ

Հորատանց

քերի

 քանակը

Խնայված ջրաքա

նակը,

 լ/վրկ

Հորատ

անց

քերի քանակը

Խնայված ջրաքա

նակը,

լ/վրկ

Լուծարված

10

1569

34

1126

-

-

44

2695

Կոնսերվացված

-

-

28

14

45

6687

73

6701

Փականային ռեժիմի բերված

175

13357

19

1135

-

-

194

14492

Ընդամենը

185

14926

81

2275

45

6687

311

23888

 

Ժորա Աչոյանը կարծում է, որ եթե նմանատիպ միջոցառումների շարունակականությունն ապահովվի, ապա կարճ ժամկետում հնարավոր կլինի վերականգնել Արարատյան արտեզյան ավազանը:

«Կարողանում եք այդ կարճ ժամկետը ֆիքսել,- հարցրեց նախարարը բանախոսին` ավելացնելով,- մասնագետները մեզ ասում էին, որ սա երկար պրոցես է վերականգնելու համար, տասնյակ տարիներ, բայց մենք հակառակ պրոցեսն ենք տեսնում, ցամաքած հորերը սկսել են հոսել, շատ կարևոր է, որ մենք տեսանք Ակնալճի բարձրացումը, որը հիմնականում սնվում է Արարտյան դաշտավայրի ընդերքի ջրերից: Եվ սա տալիս է մեզ ասելու, որ մասնագետները նախկինում որ ներկայացնում էին, մեղմ ասած՝ ճիշտ չեն ներկայացրել»:

«Կարճ ժամկետը դժվարանում եմ ասել, Արարտյան դաշտի երկրաբանական պաշարները գնահատվում են 10 մլրդ խմ, իսկ մեր առաձգական պաշարները շատ փոքր մասն են կազմում այդ ստատիկ պաշարների, հետևապես, շուտ վերականգնվող են, որովհետև սնման մասում՝ Արագածից սկսվում է, Արարատով և այլն, կլիմայի և այլ բնական երևույթների փոփոխությունները շատ չնչին են, հետևապես կստանա այն ջրաքանակը, որը ստացել է 10-15 տարի առաջ՝ չնչին տարբերությամբ»,-հիմնավորեց Ժորա Աչոյանը:

Արարատյան ջրավազանային կառավարման պլանի նախագծում եղած բացթողումների և առարկությունների համար նախարարն առաջարկեց գրավոր ձևակերպել և ուղարկել կազմողներին: Ժամանակը, սակայն, ըստ Արամայիս Գրիգորյանի, սուղ է, և 24-ժամյա ռեժիմով պետք է աշխատել նախագծի վրա՝ այն ավարտուն տեսքի բերելու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter