HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնղոլիայից տեղափոխված ընտանիքի երեխաների հայրությունը ճանաչվեց դատարանի կողմից

Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերոբ Մանուկյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել 4 տարի առաջ Մոնղոլիայից ընտանիքով Հայաստան տեղափոխված Հրահատ Երիցյանի ու Բայանդոլգոր  Օյունչիմեգի (Բայինա) երեխաների՝ Վարսենիկի ու Արշակի հայրության ճանաչման հայցը:

Այսուհետ 11-ամյա Վարսենիկն ու 10-ամյա Արշակն իրենց անվան կողքին կգրեն Երիցյան ազգանունը, այսինքն՝ կկրեն իրենց հոր ազգանունը: Փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը «Հետքին» փոխանցեց, որ վճիռը մեկամսյա ժամկետում ուժի մեջ մտնելուց հետո կդիմի համապատասխան պետական մարմին երեխաներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրման հարցով:   

Դատարանի վճռում նշված է. «Բայանդոլգոր Օյունչիմեգը և Հրահատ Երիցյանը հարևանների և այլ անձանց մոտ հանդես են եկել որպես ամուսիններ, միասին դաստիարակել և խնամել են երեխաներին, իսկ Հրահատ Արմենակի Երիցյանն իր բոլոր գործողություններով` հարևանների մոտ, դպրոցում և բուժհաստատությունում բացահայտ ներկայացել է որպես Վարսիկ և Արշակ Բայանդոլգորների հայր, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք հիմք են տալիս արձանագրելու, որ Հրահատ Արմենակի Երիցյանը փաստացի Վարսիկ և Արշակ Բայանդոլգորների նկատմամբ ճանաչել է հայրություն»:

Հիշեցնենք, որ «Հետքի» «Մոնղոլիայից Անտառամեջ. Հայաստանի քաղաքացի դառնալու դժվարին ճանապարհը» հրապարակումից հետո փաստաբանների կողմից ուսումնասիրվել էր վերը նշված հարցը: Փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը հայցադիմում էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Հրահատ Երիցյանի հետ Վարսենիկի ու Արշակի ազգակցական կապի հաստատման պահանջով:

Մեկնաբանություններ (3)

Վանիկ
Առաջին տողում ճշտեք. ԳեղաՐքունիքի
Արամ
Շատ ապրի Հետքը, մարդիկ իրանց դարդն ու ցավը թողած խեղճերի պրոբլեմներով են ապրում:
Robb
Wonderful news... This family has captured our hearts. God bless them and the folks in their village that have embraced them.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter