HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուկա Արեշիձեն՝ Վրաստանում իսլամական ֆանատիզմի սպառնալիքների մասին

Հարցազրույց Մամուկա Արեշիձեի հետ 

Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, կոռուպցիա, Վրաստանում իսլամական ֆանատիզմի սպառնալիքներ, Վրաստանի քաղաքացիների մասնակցությունը տարածաշրջանային և համընդհանուր բախումներին, անվտանգության և ինքնիշխնաության հարցեր… Այս և շատ այլ հարցերի շուրջ «Միությունը» զրուցել է վրացի հեղինակավոր փորձագետ Մամուկա Արեշիձեի հետ: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում փորձագետ Մամուկա Արեշիձեի հետ «Միության» ընդարձակ հարցազրույցի երկրորդ մասը: 

Դուք մեկ անգամ չէ, որ հայտարարել եք Վրաստանի քաղաքացիների` Պանկիսիի բնակիչների` Սիրիայի և Իրաքի տարածքներում ռազմական գործողություններին մասնակցելու մասին: Ի՞նչ կասեք Քվեմո Քարթլիի բնակչության մասին: Այնտեղ կա ուժեղ մուսուլմանական համայնք: Ինչպիսի՞ն է սուննիական դպրոցների` սալաֆիզմի և վահհաբիզմի ազդեցությունը Քվեմո Քարթլիի բնակչության վրա: 

- Ադրբեջանցիների 12% սուննիներ են: Բայց հիմնականում ապրում են Թբիլիսիում` Մցխեթա-Մթիանեթի շրջանում: Քվեմո Քարթլիում, հիմնականում, ապրում է շիական բնակչություն: Եթե ես ասեմ, որ այդ բնակչությունը խիստ կրոնական է, սուտ կլինի: Բայց նրանք որոշակի հոգեբանական կախվածություն ունեն Ադրբեջանի կրոնական առաջնորդներից: 

Չնայած նրան, որ Վրաստանում ստեղծվել է Վրաստանի Մուսուլմանների առանձին Վարչություն, այդ կախվածությունը Ադրբեջանից դեռևս շատ ուժեղ է: 

Քվեմո Քարթլիի տարածքում էլեկտորատի վրա ազդեցություն տարածելու համար այսօր միմյանց հետ պայքարում են մի քանի ուժեր, արտասահմանյան ուժեր` թուրքական, իրանական և արաբական կազմակերպություններ: 

Թուրքական և իրանական կազմակերպությունները, հիմնականում, զբաղված են մարդասիրական գործունեությամբ: Բայց, բնականաբար, փորձում են առավելագույն ազդեցություն ունենալ շրջանի բնակչության վրա: 

Արաբական կազմակերպություններն իրենց ավելի ագրեսիվ են պահում: Ագրեսիվ, առաջին հերթին ֆինանսական տեսանկյունից: Ֆինանսական հոսքերն, առաջին հերթին, ուղղված են հնարավորինս շատ ազդեցություն տարածել մեծ քանակությամբ մարդկանց վրա: 

Մարդիկ, ովքեր իրենց համարում են մուսուլմաններ, իրենց ավելի հարմարավետ են զգում սալաֆիզմի խորքում: Սալաֆիզմը ենթադրում է մաքուր իսլամ: Այն ավելի ակտիվ է, քան Վրաստանի տարածքում այլ մուսուլմանական դպրոցները: Հենց այդ պատճառով էլ Քվեմո Քարթլիում սալաֆիզմի կողմնակիցների քանակն օրեցոր աճում է: Այսօրվա դրությամբ Քվեմո Քարթլիում սալաֆիզմի հետևորդների քանակը չի գերազանցում 5-6% (20-25 000 մարդ –խմբ.): Հիմնականում դա քաղաքի երիտասարդությունն է: 

Օրինակ, սալաֆիզմը շատ գրավիչ դարձավ Գարդաբանիի, Մառնեուլիի երիտասարդության շրջանում: Ըստ իմ ունեցած տեղեկությունների` Քվեմո Քարթլիի երիտասարդներից շուրջ 50-60-ը այսօր կրթություն են ստանում արտասահմանում: 

Այդ մարդկանց մի մասն ուսանում է իրանական Քուբայում: Այնտեղ գործում է խոշոր շիական համալսարան: Մյուս մասն ուսում է ստանում Ջիդդայում, Էլ-Ռյադում, Քուվեյթում: Այդ երիտասարդների վերադարձը Քվեմո Քարթլի հաճախ տեղի կրոնական գործիչների դեմ հակադրության է հանգեցնում: Առճակատման բնագավառն անընդհատ աճում է: 

Արդարության համար հարկ է նշել, որ բնակչության մեծ մասն այդ ամենին դեռևս նայում է անտարբերությամբ: 

Մինչդեռ, Աջարիայի 20 բնակիչ այսօր կռվում է Սիրիայում և Իրաքում: Պանկիսիից նվազագույնը` 70-80 մարդ, որոնցից 14-ն արդեն զոհվել է: 

Հայտնի է, թե Քվեմո Քարթլիի բնանկիչներից քանիսն են զոհվել` 4-ը: Բայց թե քանի՞սն են կռվում` դժվար է ասել: Իմ գնահատմամբ մոտավորապես 40-50 մարդ: 

Ինչքանո՞վ է արդյունավետ երկրի քաղաքացիների տվյալ հոսքը սահմանափակելու ուղղությամբ պետության աշխատանքը, կարողանո՞ւմ է արդյոք պետությունը չեզոքացնել Վրաստանի տարածքում արմատական իսլամի տարածում անվամբ այդ վտանգավոր երևույթը: 

- Տվյալ գործընթացի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում: Բայց շատ ժամանակ է արդեն կորցված: Պանկիսիի կիրճի 80% արդեն սալաֆիզմի հետևորդներ են: Այդ իրավիճակը փոխելը ծայրահեղ բարդ է: 

Վրաստանի Մուսուլմանների Վարչության հիմնական գործառույթը հենց նրանում է, որ սահմանափակի արտասահմանյան մուսուլմանների, հատկապես ծայրահեղականների գործունեությունը Վրաստանի տարածքում: Թե ինչպես է դա ստացվում` ուրիշ հարց է: 

Վրաստանի Կառավարությունը ծրագրում է երկրի տարածքում ստեղծել իսլամական կրթական հաստատություն: Նվազագույնը երկու, որպեսզի սահմանափակի ուսման համար արտասահման մեկնող քաղաքացիների հոսքը: Բնականաբար, հարց է ծագում, իսկ ո՞վ կդասավանդի այնտեղ: 

Կարծում եմ, որ Վրաստանն անհրաժեշտ կադրեր ունի: Բացի այդ, բացառված չէ, որ Թուրքիայից և Իրանից կհրավիրվեն վրացական ծագում ունեցող մարդիկ: Խոսքը վերաբերում է կրոնական գործիչներին: 

Մի խոսքով, վրացական Կառավարությունն ունի հստակ ծրագիր տվյալ գործընթացը դադարեցնելու և այն ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար: Դա արվում է նրա համար, որպեսզի Քվեմո Քարթլիում չկրկնվի այն, ինչ արդեն տեղի է ունեցել Պանկիսիի կիրճում: Շատ բարդ աշխատանք է: Անհրաժեշտ է մանրակրկիտ և մասնագիտական աշխատանք: 

Մենք գտնվում ենք շատ լուրջ աշխարհագրական դիրքում, որտեղ քաղաքական իսլամի ազդեցությունը շատ ուժեղ է: Դա տեղի է ունենում բոլոր հարևան երկրներում` բացառությամբ Հայաստանի: Դրանից ելնելով` անհրաժեշտ է լուրջ պայքար: Այդ մարդիկ լավ փորձ ունեն, լավ մեթոդաբանություն, շատ փող և ազդեցության գործակալներ Ռուսաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: 

Տվյալ տեսանկյունից հատկապես վտանգավոր է հյուսիսային Ադրբեջանը, որտեղ ամբողջությամբ սալիֆիստական բնակչություն է: Այնտեղ ապրում են շատ հյուսիսային կովկասցիներ: Նրանք բոլորը Ադրբեջանի քաղաքացիներ են, բայց նրանց հայացքն ուղղված է Հյուսիսային Կովկասի, այնտեղ ընթացող գործընթացների վրա: 

Վերջերս բացվեց «Կարծախի» անցակետը: Ինչքանո՞վ էր պատեհ տվյալ գործողությունը և դա արդյոք չի՞ հեշտացնի ծայրահեղականների տեղաշարժը: 

- Եթե սահմանապահների մեջ գոյություն ունենա ոչ մասնագիտացում, եթե լինի կաշառակերություն, ապա ամեն ինչ կարող է պատահել: 

Եթե դու քեզ պետություն ես անվանում, ապա դու պարտավոր ես ապահովել քո սահմանների և անցակետերի անվտանգությունը և վարահսկումը: Անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն և գոյություն ունենա համապատասխան պատրաստվածություն: Եթե դա տեղի չունենա, ապա դու անպայման կունենաս «բաց դռների օր»: 

Սեպտեմբերի սկզբին Աբխազիա էր ժամանել հերթական պաշտոնական պատվիրակություն Թուրքիայից: Դրանից հետո թուրք կառավարության ներկայացուցիչներինց ոչ մեկը հարկ չհամարեց մեկնաբանել տվյալ այցը: Եթե դա համեմատենք Թիբիլովի այցելության հետ Լեռնային Ղարաբաղում, տարբերությունն ակնհայտ է: Ի վիճակի՞ է արդյոք Վրաստանը ազդել Թուրքիայի վրա գոնե այնքան, որ թուրքական գործողությունները բանակցված լինեն վրացական իշխանությունների հետ: 

- Յուրաքանչյուրը ղեկավարվում է անձնական քաղաքական շահերով: Կովկասի և Աբխազիայի վրա ազդեցության համար միմյանց հետ են պայքարում Թուրքիան և Ռուսաստանը: Տվյալ պայքարում երրորդ պետության շահը հաշվի չի առնվում: Հենց դա էլ տեղի է ունենում Աբխազիայում: 

Ինչ էլ որ խոսեն իրար մեջ Ռուսաստանը և Թուրքիան, ինչքան էլ շեշտադրեն բազմամիլիոնանոց առևտրային ապրանքաշրջանառությունը, ինչքան էլ խոսեն համագործակցության և ընկերության մասին, նման շեշտադրումներ նրանց միջև միշտ էլ գոյություն կունենան: Նայե´ք, թե երբեմն ինչ է ասում Պուտինը Էրդողանի մասին և հակառակը: 

Նրանք պատմական թշնամիներ են: Բայց չնայած դրան` փորձում են առևտրային հարաբերություններ զարգացնել: 

Ինչ վերաբերում է կոնկրետ այդ դեպքին: Շատ բարդ է խոչընդոտել մասնավոր այցելություններին և հանդիպումներին: Ի դեպ, առաջ մենք կանգնեցնում էինք Աբխազիա ընթացող թուրքական նավերը: Դա մեկ անգամ չէ, որ Թուրքիայի զայրույթն է առաջացրել: Բայց զայրույթը մնում էր զայրույթ: 

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հսկել Սև ծովի ջրատարածքը, Աբխազիայի ուղղությամբ նավերի ընթացքին խոչընդոտելը ենթադրեց Ռուսաստանի հետ առճակատման: Հիմնականում այդ նավերը վարձում է Թուրքիայի աբխազական սփյուռքը: 

Այո´, բայց չէ՞ որ խոսքը չի վերաբերում մասնավոր այցելությանը: 

- Դա փաստացիորեն առաջին կիսապետական այցելությունն էր: Տվյալ գործընթացը շատ դժվար է դադարեցնել: Ամեն դեպքում, թուրքական պետությունը մեզ հակառակում է համոզում: Չմոռանանք, որ Թուրքիայի Խորհրդարանում աշխատում է 22 վրացի պատգամավոր: Նրանք ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ գործընթացին: 

Վերջերս Թուրքիա էր մեկնել մեր պատվիրակությունը Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունից: Թուրքերը երաշխավորեցին, որ նման բան այլևս չի կրկնվի: Ես չեմ հավատում այդ խոստումներին: 

Ոչ միայն Թուրքիան… Նման իրավիճակ է ստեղծվել նաև Իտալիայի հետ: Այնտեղ շատ ակտիվ է «ճանաչման» գործընթացը: 

Թուրքական Կառավարությունը վերջին ժամանակներս, ցավոք, դարձել է շատ անկանխատեսելի: Չես հասկանա, թե ի՞նչ են նրանք ուզում: 

Թուրքական քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: 

Երբ մենք խոսում ենք աբխազական սփյուռքի մասին, պետք է ենթադրել, որ դա կապված է չերքեզական հարցի հետ: Չերքեզյան սփյուռքն ամենաուժեղն է Թուրքիայում: Շատ հաճախ թուրքական Կառավարությունը ստիպված է հաշվի նստել աբխազական և չերքեզական սփյուռքի կարծիքի հետ: 

Մինչդեռ, մենք Թուրքիային համարում ենք ռազմավարական դաշնակից:

- Այդպես է ստացվում: Թուրքիան ռազմավարական դաշնակից է: Մենք Ռուսաստանի հետ բանակցությունների փուլում ենք: Այդպիսին է փոքր երկրների ճակատագիրը: Մենք ստիպված ենք հարմարվել իրավիճակին: 

Հայաստանը ևս այդպես է վարվում: Նա ստիպված է իրեն այնպես պահել, որպեսզի նվազագույնս վհատեցնի Ռուսաստանին: Դա այդպես է… Եվ չնայած դրան` Հայաստանը, որպես պետություն, կանգուն է և կլինի կանգուն: Հենց այն պատճառով, որ կարողանում է հարմարվել իրավիճակին: 

Ստեղծված աշխարհագրական դրության պայմաններում անհրաժեշտ է վարել նվազագույնս ագրեսիվ քաղաքական խաղ: Դա պետք է անել, որպեսզի չխախտվի քո տարածքային ամբողջականությունը, որպեսզի տեղի չունենան այլ դժբախտություններ: 

Կոսովոյի իրադարձություններից հետո աշխարհը փոխվել է: Աշխարհի ուժեղագույն երկրները որոշել են խաղալ յուրաքանչյուրն իր կանոններով: Նրանց ամեն ինչ «ներելի» է: Այդ երկրներն են` Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, իսկ տարածաշրջանային մասշտաբով` Թուրքիան և Իրանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter