Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ուժգին քամին մեծ կորսւտներ է պատճառել Լալվարի անտառներին



Նոյեմբերի 12-ի ուժգին քամուց մեծ կորուստներ են կրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության անտառները: «Քամուց տապալված ծառերը մեծ թիվ են կազմում հատկապես Շնողի անտառապետության անտառներում: Ծաղկաշատում քամիներից առանձնապես տուժել են թեք լանջերի անտառային տարածքները, որտեղ մեր ավտոմեքենաները չեն կարող մոտենալ ընկած ծառերին՝ տեղափոխելու համար: Տապալված ծառեր կան Շամլուղի և Սանահինի անտառապետությունների մեր անտառներում: Վնասների չափը դեռևս հստակ չենք կարող ասել, դրանք «Հայանտառի» կողմից պետք է ենթարկվեն մասնագիտական չափումների»,- հայտնեց Լալվարի անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանը:

«Հետքը» այսօր Շնողի անտառապետ Սերգեյ Շախկյանի և անտառապահ Ասատուր Ղորխմազյանի ուղեկցությամբ այցելեց քամիներից առանձնապես տուժած Շնողի անտառապետության Գուլաբի հանդամասի 3-րդ պահաբաժնի անտառային տարածքներ, որտեղ անսանձ քամին իր ուժգնությամբ արմատախիլ էր արել և տապալել էր հաստաբուն շատ ծառեր:

Անտառապետ Սերգեյ Շախկյանը, ով անտառի փորձառու մասնագետ է, հայտնեց, որ Գուլաբի անտառների նվազագույն վնասը 500խմ փայտից ավելի է:

«Քամուց տապալված ծառերը որպես թափուկ կբաժանվեն անտառամերձ համայնքների բնակիչներին»,- հայտնեցին անտառտնտեսությունում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Աշոտ00:00 - 14 նոյեմբերի, 2015
Լարիսա,քեզ ինչ պատահեց,քաղաքի կեսը բրիշակա ելել դու անտառում ընգած ծառերից ես գրում:Մի հատ քաղաքում պտտվի ու մարդկանց վիճակից անհանգստացի,անձրևն էլ էկավ պակասը թմամեց,կռիշից էլ ընգանկ,տանից էլ,գույքից էլ,նեղություն քաշի արի Սամահին կայարան ու մտածի թե ինչ ես գրել,մի տասհինգ օրվա թազա ռեմոնտ արած կռիշի հետքն էլ չի մնացել,եռնակ չանեին հին կռիշեն սրանից լավ կդիմանար,ովա պատասխան տալու,կամ մենք ու մեր նման շատ մարդիկ ինչ անեն հիմա:Մարդկանց սրտից արինա կաթում դու ասում ես անտառում ծառեր են ընգել,ոնցվոր ձեռառնես,թե քեզ տենց բաներ չեն հետաքրքրում:
2. Gar01:37 - 14 նոյեմբերի, 2015
լավա անում, որ գրումա, թե չէ գելին գառը պահ են տվել ոսկերիչը ալան թալանի մեջա : ընգած ծառերը մհանա կանի ու բիզնես պլանը առաջ կտանի: դե ընենց ըլնի, որ էտ ընգած ծառերը գեղացիք տանեն, այլ ոչ թե ուրիշների վրա ծախի մոստոլը: ասում են ով 15-20 հազարա տալիս թողումա , որ ծառ կտրի ավերակ են անում նրանք էլ, թափուկի դակումենտը չի փագում, որ էլի դրանով մի քանի ռես տանեն փող են աշխատում, դե հենց ըլի այ անգրագետ , որ էտ քու հայանտառա, թե թուրք անտառա ինչա, գան ու հատ-հատ համարակալեն ու գեղի բնակչությանը տան: թե չէ սրանց չպետքա բրախես աչքից սուրմա թռցնող ոսկերիչին պետքա լարիսան չթողա որ շնչի: դե կտենանք ինչա արվում դրան էլ հետևողական կմնանաք լա սպասեք:
3. Լարիսա Փարեմուզյան 10:06 - 14 նոյեմբերի, 2015
Վայ , Աշոտ ջան, հազար անգամ ներողություն եմ խնդրում, դու շատ ճիշտ ես : Զանգահարիր 091755148 համարին : Դա ի իմ հեռախոսահամարն է:Խոստանում եմ էսօր քաղաքում աշխատել:
4. Հրաչո15:07 - 14 նոյեմբերի, 2015
ԷՏ ԵՐԲ ՀԱՍՑՐԻՆ ԷՏ ԾԱՌԵՐԸ ԴՐՈՒԺԲԵՆ ՏԵՆՑ ՉԱՍՊԱՆԴ; ԹԵ ԷՏ ՎԵՐ ԸՆԳԱԾԸ ՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԷԻՆ< ՈՐ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌ ՈՒ ԾԱԽԻ ՓԱՅՆ ԷՐ; ԹԵ ՉԷ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ՈՐ ՎԵՐ ԸՆԳԱԾԸ ԸԼԻ ԼԱՎ ԷԼ ՎԴԻՑԸ ԵՐևՈՒՄԱ< ՈՐ ԿՈՒՅՏԵՐ ԵՆ ԱՐԵԼ ԲԻԶՆԵՍԻ ՀՄԱՐ; ԷՆԱ ԼԱՎ ՀԱՍՑՐԵՑ ԼԱՐԻՍԱՆ ՈՐ ԵԿԱՎ ՏԵՀԱՎ ՈՒ ՆԿԱՐԱՐԵՑ; ԹԵ ՉԷ ԴՐԱՆՔ ԿԱՍԵԻՆ ՔԱՄԻՆ ՄԵԶ ՎՆԱՍ ՉԻ ՏՎԵԼ;
5. Լևոն18:23 - 15 նոյեմբերի, 2015
ասում են շոկի մեջ էին, որ լարիսան եկելա նախադու ծառերը տենալու, հեկտարներով քամին արմատախիլա արել, հենց ըլի, որ գեղացոնց անվճար թափուկի տեղ տան: մհանեքեր չբռնեն, ու չյեդացնեն:
6. Գառնո18:18 - 16 նոյեմբերի, 2015
հմի էլ ոսկերիչի բրիգադը ասում են 700 խորանարդ մետրա քամին ծառերին վնասել, ընենց տեղա, որ կարալ չեն բնակիչները հանեն, շատ մեծ ծախսերա պահանջում: բա գիդեինք էլի, որ ոսկերիչը հմի էլ էտ մհանեն տի բռնիլ, խամ չէինք դրա շուլերությունից: խաբում են դրանք լավ էլ հնարավորա գեղացին շատ սիորւն կարա գն հանի էլ կապիկություննի մեք անիլ:
7. Համո23:18 - 16 նոյեմբերի, 2015
էտ ինչ կատարելագործվածն են, էտ ինչ հասցրին տհե չասպանդ հաշվեն, ասեն զուլում են զուլում, ապրի ոսկերիչի անգրագետ մաֆիան, որ տհե օպերատիվ կերպով աշխատում են, բայց դբա իրանց: ով ա սրա տեր ու տիրականը, ովա հսկում էտ հայ անտառը տենց ակտիվ եկեվ վրա հասավ դրանց հետ հաշվարկ արին հա, որ հմի էլ դժար տեղա կարալ չեն, դուք կարալ չեք գեղացին կարա, անհոգ մնացեք, ստնի մայլումը քյանդրբազություն մի արա մոստոլ: քու գիրը գրածա, ոտներտ հազիվ քաշ ես տալիս էտ եբ հասցրիր գնաս լրիվ հաշվարկես, : համենային դեպս ձեր գորձերը շատ վատա ըլելու:էս հերք ոսկերիչ ատվյորկեն հաստատ գլխումտ ցից տի ըլի: հանկարծ չփախչես ու էտ հաստագլուխնին է օգնության չգան:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ