HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Բնակչությունը նվազում է, ընտրողները՝ ավելանում․ «նախընտրական» մաթեմատիկա

2015թ․ դեկտեմբերի 6-ին քվեարկության է դրվելու Հայաստանի  Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Որպեսզի այն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 638 583 «Այո» ։ «Հետք»-ն ուսումնասիրել է տարբեր տարիներին Հայաստանում անցկացված համապետական ընտրությունների տվյալները և պարզել, որ թեև բնակչության թիվը տարեցտարի նվազում է, սակայն դա որևէ կերպ չի անդրադառնում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վրա։ Ընդհակառակը, այդ թիվը գնալով աճում է։

20 տարիՍահմանադրությունից Սահմանադրություն

1995թ․ հուլիսի 5-ին  ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Այդ ժամանակ Հայաստանի բնակչության թիվը, պաշտոնական տվյալներով, կազմում էր  3 753 500 մարդ, որից ընտրելու իրավունք ուներ 2 189 804 հոգի։
2015թ․ սեպտեմբերի տվյալներով ՝ Հայաստանում ապրում է մոտ  3 007 300  մարդ, ընտրելու իրավունք ունեցողները,  նոյեմբերիի 6-ի դրությամբ , 2 554 332  են։

20 տարվա ընթացքում բնակչության թիվը 20%-ով (մոտ 746 000-ով) նվազել է, իսկ ընտրողների թիվը՝ ավելացել 340 000-ով։ 
Սա նույնսիկ այն դեպքում, երբ  2015թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է բացասական սալդո  (ուղևորների ժամանումների և մեկնումների թվի տարբերությունը)։ Միգրացիոն պետական ծառայության վերջին  տվյալներով ` նշված ժամանակահատվածում սալդոն  կազմել է  93 018 մարդ․ գրանցվել է 2 089 273 մեկնում և  1 996 255 ժամանում։

«Նախընտրական մաթեմաթիկա»բնակչության թվի նվազումից ընտրողների թիվն ավելանում է

Նույն պատկերը կարելի է տեսնել՝ ուսումնասիրելով տարբեր տարիներին  անցկացված  ընտրությունների համեմատական ցուցանիշները։

2003թմայիսի 25․ անցկացվեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե (որը, սակայն, չընդունվեց)։  Այդ ժամանակահատվածում պաշտոնական տվյալներով՝  Հայաստանում ապրում էր  3 210 307 մարդ, որից ընտրելու իրավունք ուներ  2 339 704-ը։

Սահմանադրական փոփոխություններ կատարվեցին  միայն 2005թ․նոյեմբերի 27-ին։ Բնակչության թիվը կազմում էր  3 215 833 մարդ, ընտրողներինը՝ 2 317 462 ։

2012թմայիսի 6-ին  ԱԺ ընտրություննրի ժամանակ ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր  2 522 906 մարդ, իսկ բնակչության թիվը նույն տարվա տարեսկզբին՝  3 274 300 մարդ։

Համապետական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2013թփետրվարի 18-ին (նախագահական ընտրություններ)։ 2013թ․ հունվարի 1-ի  դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմել է  3 026 900  մարդ,  ընտրողների ընդհանուր թիվը կազմել է  2 527 822։
 2012թ․ համեմատ՝  բնակչության թիվը 247 400-ով նվազել է, իսկ քվեարկելու իրավունք ունեցողներինը՝ աճել մոտ 5000-ով։
Ինչպես վերը նշեցինք,  2015թ․ դեկտեմբերի 6-ին Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի  2 554 322 քաղաքացի։

Նույն սկզբունքով ՝ 2015թ․ին, բնակչությունը մոտ 20 000-ով նվազել է, ընտրողները՝  26 510-ով ավելացել ։

Բնակչության աճի համեմատ 5 անգամ ավելացած ընտրողներ

Մեկ այլ «մաթեմատիկական ալգորիթմ» տարածվում է համայնքների բնակչության և ընտրողների թվի վրա։ Օրինակ ՝ 2013թ․ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ Երևանի ընրողների թիվը կազմել է  813 502, քաղաքի ընդհանուր բնակչությունը՝  1 066 300 մարդ։
2 տարվա ընթացքում Երևանի բնակչությունը  աճել է մոտ 4000-ով, իսկ ընտրողների թիվը ավելացել է 5 անգամ՝ 20 000-ով, (835 047 մարդ)։

Ոստիկանությանը խնդրել էինք  տրամադրել դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին մասնակցող մոտ 20 համայնքների բնակչության և ընտրողների համեմատական տվյալները, որոնց կարող եք ծանոթանալ ստորև․

 Տվյալները՝ ՀՀ Ոստիկանության ,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի,                      Ազգային վիճակագրական ծառայության

Մեկնաբանություններ (2)

Hamo
Դուք իզուր եք թերագնահատում նկարիչների կարողությունները, իրենք գումարել - հանել գիտեն: Սկզբունքորեն հնարավոր է ՝ այստեղի երեխեքը մեծանում են, ընտրող են դառնում, իսկ նորերն այնտեղ են ծնվում: Սակայն ներկայացված թվերը հավաստի համարելով, կարող ենք ուշադրություն դարձնել որ 95-ին 18-ը չլրացածները կազմել են մոտ 41%, այն դեպքում երբ տարիքային հավասարաչափ բաշխման դեպքում (կյանքի միջին տեւողությունը 75 տարի) պիտի լիներ 24% : Իսկ 2015-ի տվյալներով անչափահասների թիվը իջել է մոտ 15% - ի: Կարելի է հաշվել որ 7-8 տարի հետո ոչ բանակ կունենանք ոչ աշխատուժ: Այսինքն` կատաստրոֆայի մեջ ենք - հանրաքվեն մի կողմ հրած:
Գայանե
Ընտրողների թիվը նունիսկ քիչ է: Վերջին 5 տարիների ընթացքում Ջավախքի ողջ բնակչությունը ընդունել է Հայաստանի քաղաքացիություն` Ռուսաստան խոպան գնալու համար : Արտասահմանում մշտապես ապրող Հայաստանի քաղաքացիների անունները նույնպես կան այդ ցուցակներում: Օրենքով նրանք պետք է Հայաստանի դեսպանատներում հաշվառվեն եւ,իհարկե, հաշվառված են, քանի որ նոր անձնագրերը ստանում են դեսպանատանը, միայն թե դեսպանատան միամիտ աշխատողները մոռանում են այդ տվյալները ուղարկել Հայաստան : Ընտրրական հանձնաժողովի անդամները կարող են ստուգել իրենց արտագաղթած բարեկամների անունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter