HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Դատարանը պետք է միատեսակ վերաբերմունք դրսեւորի»

«Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ ներկայացված հայցի հաջողության հնարավորությունը գնահատում է այնպես, ինչպես «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ նույն Հայրապետյանի ու եւս 2 այլ պատգամավորների հայցի հնարավորությունը. ասել է թե` 100 տոկոս: «Եթե դատարանը նման վերաբերմունք ունի մի հարցով, ապա պիտի նույնանման վերաբերմունք դրսեւորի մյուս հարցում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց փաստաբանը: Հիշեցնենք, որ «ՀԺ»-ի դեմ զրպարտության հայց ներկայացրած պատգամավորները շահել են դատը: Իսկ «Հետքի» լրագրողը Հայրապետյանին դատի է տվել իրեն վիրավորելու (սեռական բնույթի հայհոյանքներ) հիմքով: Դատարանն արդեն գործը վարույթ է ընդունել:

Այդուհանդերձ, օրենսդրությունում կա՞ն բացեր, որոնցից իշխանության թելադրանքով կարող է կառչել դատարանը: Այս հարցին փաստաբանը պատասխանում է. «Եթե դատարանը կառչելու տեղ ունենա, ամենեւին էլ իշխանությունների թելադրանքով չի անի դա: Իներցիայով կանի: Որպես կանոն իշխանությունների թելադրանքով օրենքները խախտվում են, ոչ թե կատարվում: Չեմ կարող ասել, թե դատարանի որոշումն ինչ կլինի: Ես հուսով եմ, որ դատարանն իր մեջ բավարար ուժ կգտնի, որպեսզի առնվազն միատեսակ վերաբերմունք դրսեւորի, ինչպիսին եղել է «ՀԺ»-ի նկատմամբ, թեկուզ ես այս վերջինի հետ առանձնապես համաձայն չեմ»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter