HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ում անեկդոտ պատմեց Սերժ Սարգսյանի և նրա եղբայրների մասին

Լիլիթ Թադևոսյան

Այսօր, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ 2016 թվականի բյուջեից նախագիծը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց, որ եթե իշխանությունները թատրոնի են վերծել երկիրը, ապա ինքն էլ մի անեկդոտ կպատմի:

«Դևը բռնում է Սարգսյան երեք եղբայրներին և նրանց տալիս 24 ժամ, որպեսզի ասեն՝ «այո»-ն է ճիշտ, թե «ոչ»-ը: Երկար մտածում են, և եղբայրները Սերժին ասում են՝ քանի որ դու ես նախաձեռնել, գնա ու ասա «այո», և մեզ բաց կթողնի: Սերժն ասում է՝ այո, և դևը նրան կուլ է տալիս, Սաշիկն էլ գնում ասում է, որ «ոչ»-ն է ճիշտ, սակայն դևը նրան էլ կուլ տալիս: Մնում է երրորդ եղբայրը՝ Լևոնը, և դևին ասում է, որ մեկ է, ինչ էլ ասի, գիտի որ իրեն կուլ են տալու և խնդրում է ճիշտ պատասխանն ասել, սակայն դևը պատասխանում է, որ ճիշտ և սխալ գոյություն չունի, այլ ճիշտը ձեզնից ազատվելն է: Հիմա, հարգելի հայրենակիցներ, մեզ մնում է կատարել դևի գործը և կուլ տալ նրանց, հակառակ դեպքում նրանք մեզ կուլ կտան»,- ասաց Փոստանջյանը:

Այնուհետև նա կոչ արեց հասարակությունը դեկտեմբերի 1-ին հավաքվել Ազատության հրապարակում և ստանձնել դևի դերը և ջարդել սարգսյանական ռեժիմը, հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը և իր եղբայները մեզ, մեր երեխաներին և մեր ունեցվածքը, Փոստանջյանի ասելով, կուլ են տալու:

Պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Զառա ջան, ձեր կոչերով էս ժողովուրդը ոչ դև է դառնալու, ոչ էլ դևի գործընթաց է կատարելու, թե Դուք դև եք, այդ ուրիշ է, և ես չգիտեմ»,- ասաց Նաղդալյանը:

Մեկնաբանություններ (3)

Հերմինե բայց ոչ Նաղդալյան
Նաղդալյանն ինչպես միշտ աչքի է ընկել իր մեծ խելքով ու սրամտությամբ
Վեհարի
Ի միջի այլոց Լատիշները Հայաստանից դուրս եկած նույն հայերն են և նրանց բառապաշարում Դեվ /Diev/ խոսքը աստված իմաստն ունի: ,,Dievs, svētī Latviju!,, ` /,,Աստված օրհնիր Լատվիային,,/ արտահայտությունը կարելի է հանդիպել թե Լատվիայի հին դրամների վրա և թե այսօրվա Լատվիայի պետական օրհներգում: Չի սխալվել Նաղդալյանը, Զարուհին ասում է այն, ինչ աստվածներն են ուզում` ասում է Ճ Ի Շ Տ Ը:
հայկ
Առնետներին վերացնեու համար ամենևին էլ դևերի կարիքը չկա։ Միանգամայն բավարար է սովորական թակարդը, որը պետք է տեղադրել ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter