HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

1000-ից ավելի առանց թույլտվության կնիքի հատված ծառ` Ստեփանավանի անտառում

Ստեփանավանի անտառտնտեսության պետ Հովիկ Խաչատրյանի խոսքով` իրենց անտառներում վերջին շրջանում ապօրինի ծառահատումների դեպքեր չեն գրանցվել, հատումներ իրականացվել են միայն օրենքով թույլատրված հատատեղիներում: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ անտառային օրենսգրքի` հատումները համարվում են օրինական, եթե հատման ենթակա ծառի վրա առկա է հատումը թույլատրող կնիքը, որը պետք է լինի հատման կետից վերև: Հովիկ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հնարավոր է՝ հատումն իրականացվի կնիքից ներքև, եթե տեղանքը հարմար չէ, սակայն դա նույնպես համարվում է ապօրինի հատում: «Անտառների հասարակական մոնիտորինգ»-ի կամավորների հետ մի քանի ժամ շրջելով Ստեփանավանի անտառներում` հայտնաբերեցինք 1100 կտրված ծառ, որոնցից ոչ մեկի վրա համապատասխան կնիք չկար: Բազմաթիվ կտրված ծառեր կային թեք լանջերի վրա, որոնց համար հատման թույլտվություն տալն օրենքով արգելված է: Կային տեղանքներ, որտեղ կատարված էին բազմաքանակ հատումներ: Այդպիսի հատումները նույնպես արգելված են, քանի որ այդպիսով մեծանում է տարածքի մյուս ծառերի` քամուց տապալվելու վտանգը: Քամատապալ ծառերի պակաս Ստեփանավանի անտառներում չկար: Նկարահանման ամբողջ ընթացքում չէր դադարում դիզվառելիքով աշխատող սղոցների ձայնը, մի քանի ժամում լսեցինք ընկնող 7 ծառի ձայն անտառի տարբեր հատվածներում:

Մեկնաբանություններ (2)

Դավո
հայանտառի պետը ընտրության ցուցակներա ուղարկում անտառտնտեսություններ, որ տվյալ քաղաքում քանի ընտրող կա, քանիսնա ընտրելու ու քանի ձայն կհավաքի անտառտնտեսության >: նենց որ դրանով են զբաղված անտառի ալան թալանը իրեն չի վերաբերվում ու հետաքրքրում:: տաշիրի Սամոն ու Կարենը թիկունքին են: ինչ ուզումա էն էլ անում են անտեր անտառներ են: ապօրինությունը իրեն չի վերաբերում: ձեռը տաշիրի Սամոյի ու Կարենի յախից չի հանում: այ թե ովքեր են դրա հովանավորները: դրա համար էլ էսօր անտառում բարդակա տիրում անգրագետ տխմար ղեկավարների գիտությամբ և հովանավորչությամբ:անունով դաշնակա , մարտունը, 99տոկոս հանրապետական բա ըտենց էլ պտի ըլնի ինչ եք ուզում ձայն բարբառո անապատի:
Ֆելիքս Հայրապետյան
Ես ավելի ու ավելի եմ համոզվում,որ մենք անապատի բնակիչներ ենք եղել և պատահաբար ենք հայտնվել այս վայրերում։ Բա նորմալ մարդը, չեմ ասում՝ հայը, իրեն այսպիսի վայրագություն թույլ կտա ՞։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter