HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրոնային առողջապահության ոլորտում մեկնարկել է փորձարարական ծրագիր

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել է առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի ընթացքը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Այս տարվա նոյեմբերի սկզբին մեկնարկել է էլէկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի փորձարարական ծրագիրը, որի իրականացման գործում ներգրավված են Երևանի և մարզերի 8 բժշկական կազմակերպություն և 1 ապահովագրական ընկերություն: Փորձարարական ծրագրի շրջանակում իրականացվում են մասնագետների լայնածավալ կրթական դասընթացներ:

Քննարկվել են էլէկտրոնային միասնական ներդրվող համակարգի առավելություններն ու թերությունները:

Համակարգի ներդրման նպատակն է Հայաստանում առողջապահության բնագավառում անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը, որն ապահովելու է հանրապետության յուրաքանչյուր բնակչի վերաբերյալ լիարժեք բժշկական տեղեկատվություն` միասնական և ամբողջական ձևաչափով:

Համակարգի միջոցով հավաքագրված էլեկտրոնային տեղեկատվությունը կարող է կիրառվել տարբեր նպատակներով, մասնավորապես` անձի վերաբերյալ բժշկական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելիս, ուսումնասիրությունների, վերլուծությունների նպատակով և այլն:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանատուներին հանձնարարել է 2016թ. Սկզբին, ամփոփելով  մեկնարկած փորձարարական ծրագիրը, ներկայացնել էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված կարիքների,  առկա և սպասվելիք  ռեսուրսների վերաբերյալ  նախնական հաշվետվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter