HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ենք չափում արտագաղթը. Նաիրա Զոհրաբյան

Լիլիթ Թադևոսյան

«Երեկ երեկոյան, երբ որ դահլիճում մնացել էր ընդամենը ինը և նախագահողը, մենք շատ կարևոր հարց էինք քննարկում. պետվիճակագրական ծառայության աշխատանքային գործունեության եռամյա ծրագիրը: Կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր բացահայտում արվեց, որ աղքատությունը հարաբերական հասկացություն է, և նայած, թե ինչ գործիքներով ենք չափում այն»,- այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում, երբ քննարկվում էր ՀՀ 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին հարցը:

Նա նշեց, որ եթե չափում ենք այս օրերին Վաշինգտոնից ժամանած հյուրերի ներկայացրած գործիքով, ապա Հայաստանում աղքատ բնակչություն չկա՝ մենք բոլորս հարուստ ենք, եթե չափում ենք մեկ այլ գործիքով, ապա պարզվում է, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսն աղքատ է:

Դիմելով Հիմնական զեկուցող ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մանացականյանին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որ ԱԺ-ն քաղաքական ամբիոն է և եթե ծրագիրը հաստատում են պատգամավորները, ապա իրենք քաղաքական հարցադրումներ պիտի հնչեցնեն:

«Իհարկե, Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը դեռևս որևէ մեկը կասկածի տակ չի առել, չնայած նման փորձեր եղել են, բայց ես կարծում եմ, որ աղքատությունը գործազրկությունը, արտագաղթը պետք է չափել մեկ գործքիով՝ հայաստանյան առկա իրականության գործիքով: Եվ երբ որ մենք ահա այդ գործիքով ենք անդրադառնում Էյնշտեյնի հարաբերականության տեսությանը՝ հասկանում ենք, որ շատ զարմանալի է, երբ որ բնակչության կեսնամակարդակը գնալով վատանում է, իսկ բնակչության ցուցիչը չգիտես ինչու անցյալ տարվա համեմատ բարելավվում է: Ես շատ կցանկանայի, պարոն Մնացականյան, ձեզանից շատ ավելի կոնկրետ բացատրություններ ստանալ այս խնդիրների վերաբերյալ: Աղքատությունը մեծանում է, գործազրկությւոնը մեծանում է, արտագաղթը մեծանում է, բայց բոլոր այդ երևույթների ցուցիչները, չգիտես ինչու, բարելավվում են: Ես շատ կարևորում եմ ձեր նշած տնային տնտեսուհիների և տնային տնտեսությունների վարած օրագրերը, որոնց հիման վրա, դուք երևի ձեր տեղեկատվությունը քաղում եք, բայց ես կրկնում եմ՝ կա ռեալ իրականություն, որի հետ պետք է հաշվի նստել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ ռեալ իրականությունն այն է, ինչը որ մենք տեսնում ենք: Պատգամավորը նշեց, որ ինքը շատ կցանկանար, որ բացի գիտական վերլուծություններից և տնային տնտեսությունների օրագրերը հաշվառելուց, այստեղ՝ այս քաղաքական ամբիոնից տրվեին հստակ պատասխաններ, հստակ հարցադրումների վերաբերյալ՝ ինչո՞ւ է աղքատությունը մեծանում, գործազրկությունը մեծանում, արտագաղթը մեծանում և ի՞նչ պիտի անել այս ամենը կանխելու համար:

«Միգուցե դա ձեր գործառույթների տիրությում չէ, բայց սա քաղաքական ամբիոն է և մենք ակնկալում ենք հնչած քաղաքական հարցադրումներին կոնկրետ պատասխաններ, այլ ոչ թե հղումներ՝ վիճակագրական տեղեկատվական գրքի և տնային տնտեսությունների օրագրերին, որը ինչպես դուք ասեցիք՝ ձեր փոխարեն պիտի կանգնած լիներ այստեղ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter