HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ձերբակալեք ա՛յ մարդ, էս ձևի չինովնիկներին». Հրանտ Բագրատյանը՝ ԱՎԾ նախագահի մասին

Լիլիթ Թադևոսյան

«Մարկ Տվենն ասում էր՝ կա արդարացված, չարդարացված և վիճակագրական սուտ, ահա այդ սուտասաններից մեկը նստած է էստեղ»,- իր խոսքն սկսեց Հրանտ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող ԱՎԾ նախագսհ Ստեփան Մնացականյանին:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովում 2016-2018 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրն է քննարկվում այս պահին:

«Ծառայության տվյալներով ՀՀ ՀՆԱ-ն այսօրվա գտնվում է 1990 թվականի 167%-ի վրա, եթե 90-ը վերցնում ենք 100%, 100%-ը դառնում է 47, հետո էդ 47-ն աճում է 90-ի համեմատությամբ, դառնում 167, 92 թվականի տնտեսական խորը անկումից 3 անգամ տնտեսությունը բարձրանում է, ու էս տարի երկակի տնտեսական աճ է գրանցվում. սա ոչինչ չի փոխում ՀՆԱ-ի առումով: Էս մարդը խաղեր է տալիս տեմպերի հետ՝ հաճոյանալով այս կամ այն նախագահին կամ այս կամ այն վարչապետին»,- ասաց Բագրատյանը՝ նշելով, որ նման մարդիկ շատ վտանգավոր են:

Այնուհետև, Հրանտ Բագրատյանը շարունակեց վտանգավորության թեման:

«Խորամանկությունն ու ինտրիգը բնազդ է, ժողովուրդ, խելոք մարդը խորամանկ չի լինում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Վերջինիս խոսքով՝ քանի որ ԱՎԾ-ն պարբերաբար աճի տեմպ է  ցույց տվել իր զեկույցներով, դրա արդյունքն այն է եղել, որ ՀՆԱ-ի ցուցանիշը 167 է՝ 1990 թվականի համեմատ, բացի դա «իջացրել է նաև կոմունսիտների ժամանակվա ՀՆԱ»-ն:

«Հլը սրա արածները նայեք, ուրեմն ես երկու նամակ եմ գրում, հասցեները տարբեր, մեկը ԱՎԾ, մյուսը՝ ՀԲ, ՀԲ-ն ասում ա՝ էդ հիմարության պատճառը ՀՀ ԱՎԾ-ն ա, սա ասում ա՝ ՀԲ-ն ա պատճառը, բա սենց վիճակագրություն կլինի՞, բա սենց բան են անո՞ւմ: Ինքը հիմա կհելնի, կբացատրի, անեկդոտներ կասի, բավականաչափ էլ խելոք ա վարպետորեն խաբելու համար. ձերբակալեք ա՛յ մարդ, էս ձևի չինովնիկներին»,- ասաց Բագրատյանը:

Ներկայացնելով ՀՀ գյուղատնտեսության տվյալները՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ արտադրում ենք 800,000 տոննա կարտոֆիլ, դա արե՞ց 800 միլիոն կգ, արտադրում ենք 320, 000  տոննա խաղող՝ արե՞ց 320 միլիոն կգ, արտադրում ենք 750.000 տոննա բանջարբոստան, 350.000 պտուղ, 1,5 միլիոն տոննա խոտ:

«Ընդհանուր գյուղմթերքների ծավալը, ձեր ցավը տանեմ, անում ա 5 միլիոն տոննա, դա 5 միլիարդ կգ է, բաժանեք 2 միլիոն 800,000 մարդու, հավատանք իրա ասած թվերին, մենք մարդ ա ամեն օր ուտում ենք 4,6 կգ մթերք, թե չէ պիտի թափենք, հեսա կհելնի, կասի՝ էքսպորտ կա, բա սենց մարդուն պահո՞ւմ են: Էլ ո՞նց եք ուզում կոռուպցիան լինի, ոտո՞վ ա լինում, շորո՞վ ա լինում, էս աշխատանքը ծաղր ա, ու մենք մի բան էլ հաստատում ենք. ազատեք պետությունը նման «մասնագետներից»»,- եզրափակեց Բագրատյանը:

Պատգամավորին արձագանքելով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց.

«Այո-ոչի շրջայցը շատ ոգևորիչ ա, բայց դա իրավունք չի վերաբերում որևէ մեկին, որպեսզի վարկաբեկի ինչ-որ մեկին, մարդը եթե ազնիվ է, դիմացինի մեջ միշտ ազնվություն է տեսնում, երկու բառ ծրագրից խոսեք, ով ինչ հեքիաթներ գիտի պատմում է, հիմա ես էլ դուրս գամ սկսեմ ամեն ինչ որտեղից եկա՞վ, էս նույն մարդն աշխատում էր նաև էն ժամանակ, չտեսնված աշխատող էր, էսօր արդեն վատացավ հանկարծ»,- ասաց Սահակյանը:

Մեկնաբանություններ (1)

Մովսես Հայրապետյան
Բագրատյանը ճիշտ ա հաշվում, մարդս օրական միայն 4-5 կիլո միրգ, կարտոլ ու բոստան ենք ուտում, բացի հացը, լավաշը, կաթ ու մածունը, սիգան ու իշխանը, քյաբաբն ու խորովածը: Ներմուծվող շաքարը, բանանը, ապելսինն ու ցիտրուս միտրուսն էլ որ գումարեք 6-7 կիլո ուտելիք ա ընկնում շնչին! Ստախոսները պիտի ինքնահրկիզվեն, էդ կառավարություն, խորհրդարան ինքնալուծարվեն (գիտակցաբար իրենք իրենց խաբելու համար), էս կարգի թատրոն չի լինի ախպեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter