HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը

Այսօր 87 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Նա առողջական խնդիրներ ուներ:

Վարդուհի Վարդերեսյանը կինոյի եւ թատրոնի վաստակաշատ դերսանուհիներից է. Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանեւսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի, «Պաղդասար Աղբար»՝ Անույշ եւ այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» եւ այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում նա ունի ավելի քան 100 ձայնագրություն: Արժանացել է ժողովրդական արտիստի կոչման, պարգեւատրվել բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter