HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթն ընդունվեց

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվերակության դրված ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 68 կողմ, 16 դեմ և 15 ձեռնպահ ձայներով: Մինչև քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ասաց, որ ցանկանում է նորից արձանագրել և շեշտել, որ Սահմանադրության խախտումով այդպես էլ համայնքների հանրաքվեների արդյունքները չկցվեցին ներկայացված օրինագծին: «Իրականում ընդամենը մի քանի հոգու բաժանել են, չեն կցել գործին և, փաստորեն, սա հակասահմանադրական քվեարկություն է և հակասահմանադրական օրինագիծ: Խնդրում եմ բոլորին քվեարկել դեմ, թե չէ կդառնաք մասնակից այդ հակասահմանադրական գործունեության»,- եզրափակեց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի 22 համայնքներում անցկացվել էր տեղական հանրաքվե՝ համայնքների խոշորացման վերաբերյալ: Համաձայն այդ հանրաքվեի արդյունքների՝ բացառությամբ Սյունիքի ու Լոռու մարզերի մի քանի գյուղերի, բոլոր բնակավայրերում համայնքների խոշորացմանը դեմ են արտահայտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter