HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Վարդան Այվազյանի բիզնես նախագիծը

Հայաստանում յուրաքանչյուր նախարարի համար իր ղեկավարած կառույցը սեփական բիզնես նախագիծն է: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ում անունը հաճախ է հայտնվում լրատվամիջոցներում տարբեր սկանդալային պատմությունների առիթով, իր կառույցից քամում է հնարավոր ամեն ինչ` քաջ գիտակցելով, որ չի կարող հավերժ զբաղեցնել նախարարի աթոռը:

 Հայաստանի ընդերքն ուսումնասիրելիս հայտնվում ես մի սարդոստայնում, որտեղ երեւում են մեր զանազան պաշտոնյաների ազգակցական ու ընկերական գրեթե բոլոր կապերը: Ովքե՞ր են տնօրինում Հայաստանի ընդերքը: Այս հարցն ունի մեկ միանշանակ պատասխան` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները, որպես կանոն, իրենց հարազատների, ազգականների կամ ընկերների անուններով ձեռք բերելով հանքերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաները, որոշ ժամանակ անց դրանք վաճառում են: Շահույթն առավելապես մեծ է լինում, երբ գնորդներն արտասահմանյան ընկերություններ են: 

Այսօրվանից «Հետքը» սկսում է ներկայացնել մեր հանքավայրերի իրական տերերին: Այդ շարքում առաջինը, բնականաբար, հանքերը տնօրինող կառույցի ղեկավարն է` Վարդան Այվազյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրան պատկանող հանքերի առաջին խումբը: 

«Սուրարտ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է Վարդան Այվազյանի որդին` Սուրեն Այվազյանը, երկու հանքերի լիցենզիան ստացել է նույն օրում:

Կազմակերպության անվանումը

գտնվելու վայրը, լիցենզիայի տեսակը եւ ժամկետը

Գրանցման հասցեն

Հիմնադիրները եւ նրանց գրանցման հասցեները

Պաշարները միլիոն տոն

«Սուրարտ» ՍՊԸ

Լոռու մարզ, Բազումի երկաթի երեւակում, ուսումնասիրման լիցենզիա, ժամկետը` մինչեւ 20.07.2009

Երեւան, Արաբկիր, Հ.Էմինի 7-46 (բնապահպանության նախարարի օգնականի` Տիգրան Քրմոյանի բնակության հասցեն է)

Սուրեն Այվազյան (բնապահպանության նախարարի որդին է) հասցեն` Չարենցավան 6Թ, 22-16

400

«Սուրարտ» ՍՊԸ

Սյունիքի մարզ, Կամաքարի հանք, երեւակում

¨¨¨¨¨

Սուրեն Այվազյան (բնապահպանության նախարարի որդինէ) հասցեն` Չարենցավան 6Թ, 22-16

1000

«Նագին» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Հրազդանի երկաթի հանքի վերագնահատում, ուսումնասիրման լիցենզիա, ժամկետը` մինչեւ 31.12.2007

Չարենցավան 6Թ, 22-16 Սա Վարդան Այվազյանի գրանցման հասցեն է

Գինոսյան Մարիամ (Վ.. Այվազյանի կինն է), Գագիկ Այվազյան (նախարարի եղբայրն է) եւ եւս երկու հոգի, ովքեր նույնպես գրանցված են Չարենցավանում

150

«Նագին» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Աբովյանի երկաթի հանքավայրի վերագնահատում, ուսումնասիրման լիցենզիա, ժամկետը` մինչեւ 31.12.2007

¨¨¨¨¨

¨¨¨¨¨

400

«Նագին» ՍՊԸ

Սյունիքի մարզ, Սվարանցի երկաթի հանքաերեւակում, ուսումնասիրման լիցենզիա, ժամկետը` 31.12.2008

¨¨¨¨¨

¨¨¨¨¨

1000

«Ալեքսիս» ՍՊԸ

Արարատի մարզ, տրավերտինի հանք, լիցենզիա

Երեւան, Արաբկիր, Հ. Էմինի 7-46

Սուրեն Այվազյան (նախարարի որդինէ, Չարենցավան 6Թ, 22-16), Ալեքսանյան Արթուր (Վահագն Հովնանյանի փեսան է, Վահագնի թաղամաս 5165) 

 

 «Նագին» ՍՊԸ-ի առաջին երկու հանքավայրերում 2007թ. հունվարի 26-ին տրվել է շահագործման լիցենզիա:

Մեր հավաստի տեղեկություններով` ներկայումս ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում նախարարին պատկանող հանքավայրերը վաճառելու ուղղությամբ։ Բանակցություններին մասնակցում է անձամբ նախարարը։ Գնորդների շարքում է հնդկական մի ընկերություն, իսկ հանքավայրերից միայն մեկի համար նախարարի կողմից նշանակած գինը մի քանի միլիոն դոլար է։ Սրանք Վարդան Այվազյանի մի քանի տասնյակի հասնող հանքավայրերից ընդամենը մի քանիսն են: Նախարարն առանձնահատուկ սեր ունի հատկապես ոսկու, պղնձի, մոլիբդենի եւ երկաթի հանքավայրերի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter