HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են կաշառք տալու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչներ, ամուսիններ Սերյոժա Շ.-ն և Լիլիա Ք.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2011 թվականին իրենց դիմումի հիման վրա նախապատրաստվող նյութերով ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը կեղծ բացատրությունների հիման վրա մերժել է քրեական գործ հարուցելը, որի դիմաց Ողջի գյուղի նախկին գյուղապետը քննիչին որպես կաշառք տվել է իրենց պատկանող շուրջ 6 հեկտար մակերեսով հողատարածքը:

Բացի այդ, ամուսիններ Սերյոժա Շ.-ն և Լիլիա Ք.-ն հայտնել են, որ 2014 թվականին հիշյալ քննչական բաժնում իրենց նույնաբովանդակ դիմումի առթիվ նախապատրաստվող նյութերով քննչական բաժնի մեկ այլ քննիչ կեղծել է իրենց բացատրությունները և կայացրել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշում:

Կաշառք տալու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի  առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ, 312-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter