HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվում է Տուլայի վթարից տուժածների տեղափոխման հարցը

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից 6-ի բուժումը դեռևս շարունակում է Ռուսաստանի Դաշնությունում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը նյարդավիրաբուժական, մյուսը՝ վնասվածքաբանության բաժանմունքում է: Տուժածների Երևան տեղափոխելու  մանրամասները և նպատակահարմարությունը քննարկելու նպատակով Երևանում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ  հրավիրվում են մասնագիտական կոնսիլիումներ:

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվում է երկու հիվանդ, որոնց վիճակը  գնահատվում է կայուն ծանր: Քննարկվում է հիվանդերից մեկի երկրորդ վիրահատության հարցը: 

Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: 

Երևանում բուժվող բոլոր հիվանդներն արդեն դուրս են գրվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter