HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Երևանում. հարուցվել է քրեական գործ

Երեկ՝ նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 14 շենքի մոտ լսվել է կրակոցի ձայն, կա տղամարդու դիակ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինի հաղորդմամբ՝ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Վարդանանց 14-րդ շենքի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, առևերույթ հանցագործություն կատարած անձը կրակել է Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի վրա, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Դեպքի առթիվ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները` դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Քրեական գործով պարզված հանգամանքների մասին նախաքննություն այս փուլում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter