HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ. բացահայտվել է հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ-ում կազմակերպել ծանր հանցագործություններ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը Արթուր Վարդանյանի գլխավորությամբ հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Մեկնաբանություններ (2)

Tigran Pasmajyan
Մի հատիկ անհամեստ հարց էլի. ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Նորքում գտնվող տանը ձերբակալել են 10 անձի, այդ թվում՝ 3 աղջիկ: Բայց լուսանկարներում և տարածված տեսանյութում ակնհայտ երևում է, որ աղջիկները առնվազն 6-ն են: Միգուցե՞ ԱԱԾ-ի տղաները դիմակ կրելու պատճառով չե՞ն կարողացել տարբերակել տղային աղջկանից:
Վովա
Այս երկրում հաճախանում են բեմադրությունները՝ հատկապես, որ ՀՀ ոստիկանապետը հայտնի դերասան է: Մի օր իրենք են վախենալու իրենց փչած փուչիկի պայթյունից: Տեռորսիտնե՜՜՜ր, չէ մի չէ Բեն Լադեն :)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter