HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը փնտրում է Մկրտիչ Պ.-ին, որը կասկածվում է Վարդանանց փողոցում կատարված սպանության մեջ

Նոյեմբերի 24-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում:

Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով: 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: 

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Ասենք թե մեկը գիտե մկրտիչ անունով, պոլոզյան, պիպոյան ազգանուններով մի քանի մարդու տեղեր (ծննդյան թվերը չի հիշում), եւ ուզում է օգնի հարազատ ոստիկանությանը: Կարելի է կասկածել օրինակ, որ ազգանունը լրիվ չի ասվում, որպիսզի չիմացվի թե որի զավակն է: //Օպերատիվ գաղտնիքի// մասին խոսելն այստեղ տեղին չէ: Իսկ նման կիսատ-պռատ լրատվությունը անհարգելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter