HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են Արցախի 2016 թ. բյուջեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:

Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել բյուջեի սոցիալական ուղղվածությունը, հնարավորինս նպատակային օգտագործել ֆինանսական միջոցները եւ ապահովել բյուջեի թափանցիկությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter