HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքում կբացվի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը

Երևանի ավագանու` նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել «Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի  մանկապատանեկան  մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը  «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ անվանափոխելու մասին որոշման նախագիծը:

Ներկայացնելով որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնավորապես նշել է, որ «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամը, որը հանդիսանում է Ծովակալ Իսակովի պողոտայի 27/10 հասցեում կառուցված նոր մարզադպրոցի շինարարության պատվիրատուն, սույն խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետին՝ հատկանշելով, որ գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան իր անմիջական ակտիվ մասնակցությունն է ունեցել գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում: Բացի այդ, որոշման նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել նաև այն հանգամանքը, որ Իրինա Ռոդնինան իր պատրաստակամությունն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո գործուն աջակցություն ցուցաբերել հայկական գեղասահքի զարգացման գործում:

Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ներկայացված որոշման նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter