HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսագրության մեջ պատկերված անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ ավտոբուսի մեջ գողացված դրամապանակի մեջ եղել են պլաստիկ քարտեր, որոնցից մեկով Սեբաստիա փողոցում գտնվող բանկոմատից փորձ է արվել գումար կանխիկացնել։ Բանկից նախաքննական մարմինն ստացել է բանկոմատի վրա տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է մի երիտասարդ, ով փորձել է գումար կանխիկացնել։ Բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը միջոցներ էր ձեռնարկում՝ պարզելու տեսանյութում պատկերված անձի ինքնությունը: Այդ նպատակով 2015 թվականի նոյեմբերի 24-ին տարածվել է տվյալ տեսագրությունը։

Տեսագրության տարածումից հետո տվյալ երիտասարդն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և հերքել իր առնչությունը կատարված գողությանը։ Նրա ներկայացրած պատճառաբանության համաձայն՝ ինքը գործարք է կատարել իր քարտով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter