HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառի, Դիլիջանի, Իջևանի ճանապարհներին ոստիկանական մեքենաները խաչմերուկներում կանգնած են. Լևոն Բարսեղյան

Լիլիթ Թադևոսյան

Քիչ առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ արդեն մի քանի ժամ է, ինչ Գյումրիում ոստիկանական մեծ թվով ուժեր են կենտրոնացված քաղաքի գրեթե բոլոր փողոցներում: Այս առնչությամբ մենք փորձեցինք տեղեկություն ստանալ Գյումրիի «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից, սակայն վերջինս ասաց, որ այս պահին գտնվում  է Գավառում և այդ լուրերի մասին տեղեկացել է մամուլից:

«Ես Գյումրիից դուրս եկա առավոտյան ժամը 8-ին, քաղաքի ելքերի մոտ ոստիկանական ավտոմեքենաներ էին կանգնած: Ներսի դրությունից տեղյակ չեմ»,- ասաց Բարսեղյանը:

Վերջինս հավելեց, որ Դիլիջան, Իջևան, հիմա էլ Գավառի ճանապարհներին ոստիկանական մեքենաները խաչմերուկներում կանգնած են: 

«Չգիտեմ էլ՝ կոնկրետ ինչ են որսում, բայց նման դեպքերում հնարավոր է՝ ինչ-որ մարդկանց են որոնում, որոնք որ կփորձեն հեռանալ: Սա շատ մոտավոր ենթադրություն է, և նման դեպքերում հսկողություն պետք է ըստ երևույթին»,- ասաց Բարսեղյանը՝ նկատի ունենալով, որ այսօր ԱԱԾ-ն հայտարարել է, որ մայրաքաղաքում բացահայտել է կազմակերպված հանցավոր խմբակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter