HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների փոխհատուցման կարգը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը  ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը (Պահանջվող փաստաթղթերի ցանկը տե՛ս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքէջում՝ այս հղումով):

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել  նշված հեռախոսահամարներով՝ (010) 59-00-24, (010) 59-00-29:

Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ (010) 59-01-02,  (010) 59-01- 04, (010) 59-01-05  հեռախոսահամարներով և [email protected] էլեկտրոնային հասցեով:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի  հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցույց տալու նպատակով։

1. Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կտրամադրվի  1,5 մլն դրամ:
2.  ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ:
3.  Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter