HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի առանձնազրույցը, որից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-սերբական հարաբերությունները և կարևորել է համագործակցության զարգացումը նաև պաշտպանական բնագավառում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության բնագավառներում փոխգործակցության և պայմանագրային-իրավական դաշտում հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:

Երկկողմ հարաբերություններից զատ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Կողմերը միակարծիք են եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի ամրապնդման անհրաժեշտության առումով:

Երկկողմ բանակցությունների ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման մտադրության մասին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ Հայտարարությունը:

Նույն օրը Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter