HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գինու համտես-տոնավաճառ` Երևանում

Գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում կկազմակերպեն գինու համտես-տոնավաճառ:

Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը` նշելով, որ միջոցառման նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը, գինու օգտագործման մշակույթի տարածումը, տուրիզմի զարգացումը, ինչպես նաև ներկայացնել հայկական գինեգործության լավագույն ավանդույթները: 

Միջոցառմանը կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը: Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից մինչև 21։00-ը:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter