HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը խոստանում է մինչև տարեվերջ վերաբնակեցնել Բրյուսովի 66 հասցեի վթարային շենքի բնակիչներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Վ. Բրյուսովի 66 հասցեի 4–րդ կարգի վթարային շենքի բնակիչներին:

Ներկայացնելով 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը` քաղաքապետի տեղակալը նշել է, որ այն իրականացվում է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված կարգով, այսինքն` առկա բնակարանների սենյակների թվի մակերեսին համապատասխան և երբեմն ավելին:

Վ. Բրյուսովի 66 հասցեում տեղակայված 4-րդ կարգի վթարային շենքում դեռ բնակվող ընտանիքների ներկայացուցիչներին առաջարկվել է վերաբնակեցնել Շինարարների 6/1 նորակառույց շենքում: Հաջորդ քննարկման ժամանակ, համաձայն քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, կհստակեցվի այն ընտանիքների թիվը, որոնք տվել են հենց այդ շենքում վերաբնակվելու համաձայնություն, ինչին կհաջորդի փաստաթղթային ձևակերպման փուլը:

Բոլոր դեպքերում, վերաբնակեցման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ` խոստանում է քաղաքապետարանը:

Նշենք, որ Բրյուսովի 66 շենքն ընդգրկված է ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերկանգման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների ցանկում` համաձայն կառավարության` դեռևս 2000թ. N682 որոշման: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter