HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հիշեցնում է

Ոստիկանությունը հիշեցնում է, որ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի` ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների կողմից քվեարկությանը մասնակցելու համար լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 29-ն է:

Հաշվի առնելով, որ նոյեմբերի 29-ը հանգստյան և ոչ աշխատանքային օր է, քաղաքացիների՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները լրիվ ծավալով ապահովելու նպատակով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունները, նոյեմբերի 28-ին և 29-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, աշխատելու են ժամը 10-ից 18-ը, հերթափոխով:

Ոստիկանւթյունը տեղեկացնում է, որ նշված օրերին քաղաքացիներին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված գործընթացներից բացի, այլ անձնագրային ծառայություններ չեն մատուցվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter